14 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ամեն ինչ խառնեցին իրար

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանն այսօր Աժ-ում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հետաքրրքվեց Գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանից, թե քանի հակակարկտակայան կա ՀՀ-ում, ու ինչ քայլեր են ձեռնարկվում սրանց ավելացման ուղղությամբ: Նաև հարցրեց նաև, թե ինչ է արվում բերքի ապահովագրման համակարգ ունենալու համար: Սամվել Գալստայանը պատասխանեց, որ ամբողջ հանրապետությունում գործում են 412 հակակարտակայաններ, որից 154-ը կառուցված […]

Կովերի արհեստական բեղմնավորո՞ւմ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր աշխատանքային այցով Վայոց Ձորի մարզում է: ՀՀ նախագահը ներկա է գտնվել Գնդեվազ համայնքում գտնվող «Էկոֆարմ» ՍՊԸ-ի բացման արարողությանը: «Էկոֆարմ» ընկերությանն է պատկանում Գնդեվազ համայնքում գործող անասնապահական համալիրը, որը նախատեսված է խոշոր եղջերավոր կենդանիների բուծման, հում կաթի և պանրի արտադրության համար: Համալիրը հիմնականում ունի  կաթի արտադրության ուղղվածություն: Լրագրողների հետ զրույցում ընկերության […]

Ջերմուկ արտադրելիս մարդկային գործոնը հասցվելու է մինիմալի

Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքի «Ջերմուկ գրուպ» ընկերության նոր գործարանի կառուցման շինհրապարակ աշխատանքային այց է կատարել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, որտեղ ծանոթացել է իրականացվող աշխատանքների ընթացքին և ընկերության զարգացման ծրագրերին: «Ջերմուկ գրուպ» ընկերության գործադիր տնօրեն Արշավիր Մինասարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Ջերմուկ գրուպի արտադրանքը շատ մեծ պահանջարկ է վայելում արտերկրում, մասնավորապես Եվրասիական տնտեսական միությունում, […]

Գյուղացին չէր ցանում, ցանք, ծախսեր, տակը ոչինչ չէր մնում

Գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանն այսօր Ազգային ժողովում 2014 թվականի բյուջեի կատարողականի ներկայացմանն ասաց, որ հատկացված ֆինանսական միջոցների օգնությամբ նպաստել են գյուղատնտեսական մթերքների արդյունավետության ու թվի ավելացմանը, միավոր հեկտարից բարձր բերքի ապահովմանը: <<Գյուղատնտեսությում գրանցվել են դրական տեղաշարժեր, գյուղատնտեսության համախառն արտադրանքի արժեքը կազմել է 993 միլիարդ դրամ: Ցանքատարածությունների մակարդակը 2014-ին 2013-ի համեմատ գերազանցեց շուրջ 15 հազար հեկտարով>>,-նշեց […]

Սոցապնախարարը զգուշանում է

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Աստարյանին անհանգստացնում է էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր թանկացումը. «Ազդեցությունը մտահոգում է, որովհետև ազդեցությունը բնական է, որ լինում է բացասական իմաստով, բայց այսօր գնահատական տալ դեռևս չկայացած որոշմանը, ճիշտ չէ: Ես կարծում եմ, որ համապատասխան հանձնաժողովն այդ ուղղությամբ աշխատանքներն իրականացնում է, և իր որոշումը կայացնելուց հետո մենք հնարավորություն կունենանք նաև անդրադառնալու […]

«Կորել է Իրանի կողմից ՀայՌուսգազարդին տրամադրված 2 միլիոն դոլար գումարը»

Լոզանում ապրիլի 2-ին Իրանի միջուկային ծրագրի շուրջ «Վեցնյակի» և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ձեռք բերված համաձայնագիրը սկիզբ դրեց մի շարք քաղաքական գործընթացների թե մեր տարածաշրջանի կտրվածքով, և թե միջազգային ասպարեզում: Այս գործընթացները, բնականաբար, չեն կարող անհետևանք մնալ Հայաստան-Իրան հարաբերությունների համար: Հաշվի առնելով ՀՀ-ի դրական հարաբերությունները Իրանի հետ՝ Լոզանի համաձայնագիրը հսկայական ոգևորություն առաջացրեց Հայաստանում: Անցած ամսվա […]

Կսկսվի ճգնաժամի երկրորդ ալիքը. Հայկական Ժամանակ

«Հայկական Ժամանակ»-ը տեղեկացնում է, որ նավթի համաշխարհային գները կրկին սկսել են նվա­զել եւ դրան զուգահեռ՝ կր­կին նկատված են ռուսա­կան ոուբլու արժեզրկման միտումներ: Ռուսաստանի տնտեսության վերաբերյալ վերլուծաբանների սպա­սումները կրկին հոռետեսու­թյան տիրույթում են: Այս իրավիճակը մեծ ազդեցություն ունի ՀՀ սոցիալ տնտեսական կյանքի վրա: Դեռ անցած տարվա ամ­ռանը ՌԴ տնտեսությունում սկսված գահավիժումը դադարեց մարտ ամսին, եւ այս ընթացքում […]

ՀԷՑ-ը իր ավտոմեքենաները լվանալու գումարը եւս ներառել է սակագնի մեջ. Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ը անդրադարձել է օրվա կարեւորագույն հարցին՝ էլեկտրաէներգիայի թանկացմանը. «Հայաստանի էլէկտրական ցանցեր» ընկերությունն իր ավտոմեքենաները լվանալու գումարը եւս ներառել է էլէներգիայի սակագնի մեջ: Այո, չզարմանաք, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացրած էլէներգիայի թանկացման հայտին (հիշեցնենք, որ ՀԷՑ-ն առաջարկում է 1 կՎտ/ժ էլէներգիայի ցերեկային սակագինը դարձնել 58,93 դրամ գործող 41,85 դրամի փոխարեն, գիշերային սակագինը՝ 48,93 դրամ՝գործող 31,85 […]

Անհանգիստ են

«Իշխանությունները ոչ թե արտահայտվում են դեմ, այլ անհանգիստ են, և սպասում ենք համապատասխան հանձնաժողովի եզրակացությանը»,-ի պատասխան Henaran.am-ի հարցին, թե եթե իշխանություններն էլ են դեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացմանը, ինչու չեն մասնակցում ակցիաներին, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության նախագահ Վահրամ Բաղդասարյանը: Նրա խոսքով՝ հավանաբար հաջորդ շաբաթ իրենց խմբակցությունը ևս կհրավիրի համապատասխան մարմինների ներկայացուցիչներին՝ առաջին դեմքերիմասնակցությամբ. պատասխանները կլսեն, որից […]

«Ինչ-որ մեկը կարող է գողություն անել, ես պիտի վճարե՞մ»

«Չեմ կարծում, որ այսօր Հայաստանում կգտնվի մեկն, ով դրական կարտահայտվի թանկացման համար, որովհետև ընդհանրապես որևէ մեկը որևէ թանկացման լավ չի վերաբերում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Կոնկրետ հիմա էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացման դեմ նա որևէ տրամաբանություն չի տեսնում: «Պարզվում է՝ ինչ-որ մեկը կարող է գողություն անել, յուրացում անել, բայց ես պետք է դրա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի