23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լիրիկան Արամ Հարությունյանի համար չէ

<<Ոչ, ես մեկնաբանություն չունեմ այդ առումով: Մենք փոքր ՀԷԿ-երի հետ շփվում ենք այն տեղերում, որտեղ ոռոգման ջրագծերի կամ համակարգերի վրա են>>,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությույանն՝ ի պատասխան հարցին, թե ինքը նշեց, որ ջրամբարները ջրով լցված են, իսկ ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը հայտարարել է, թե ՀԷԿ-երի  կողմից վաճառվող էլեկտրաէներգիայի սակագինը երկու դրամով բարձրացել , արդյոք սակավաջրությունն է դրա պատճառը: Նա նշեց, որ ոռոգման դեպքում ջրառ իրականացնելու ժամանակ հնարավորություն լինում է, որ ՀԷԿ-երը տնտեսական շահույթներ ստանան:

Դիտարկմանը, թե փոխկապակցված է այս ամենը, և եթե տարին սակավաջուր չի, ապա էլ ինչու է խոսվում ՀԷԿ-երի պատճառով էլեկտրաէներգիայի թանկացման մասին, Հարությունյանն արձագանքեց. <<Եթե դուք վերցնեք և տեսնեք՝ ՀՀ-ում շուրջ երկու հարյուր նախաձեռնություն կար փոքր ՀԷԿ-երի կառուցման, և այս պահի դրությամբ 130-140 ՀԷԿ-ներ արդեն գործում են, սակայն դրանց մի մասն է միայն, որ գործում են ջրային համակարգերի վրա: Թե ինչ հիմնավորումների է տիրապետում, ես չգիտեմ, այդ հարցը պետք է ուղղեք ՀԾԿՀ-ին, ես միայն կարող եմ ջրային համակարգի մասին խոսել>>:

Հարցին, թե համակարծիք է բյուջեի քննարկման ժամանակ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի արած կատակին, թե Հարությունյանի <<ոտքը խերով էր>>, տարին ջրառատ էր, նա պատասխանեց. <<Ես շատ չեմ այդպես լիրիկական խնդիրներով ոգևորված, ինձ համար փաստերն են կարևոր, փաստ համար առաջին՝ նախորդ տարի Սևանա լճի ջրառն իրականացվել է մայիսից, այս տարի ջրառ դեռևս չենք իրականացրել: Փաստ համար երկու՝ Ախուրյանի ամենամեծ ջրամբարը, որի տարողությունը 530-550 միլիոն խորանարդ մետր է, այս պահի դրությամբ նախորդ տարվա 250 խմ/մ-ի փոխարեն արդեն իսկ 482 խմ/մ լցված է: Ես փաստերն եմ արձանագրում, իհարկե, ցանկություն ունեմ, որ մեր մնացած պաշարներն էլ լավ լինեն>>:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ