17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ծառուկյանից կխլե՞ն. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը երեկ հայտարարել է, որ Գագիկ Ծառուկյանի ձեռնարկությունների ստուգումների հարցում պետք է զգույշ լինել, քանի որ այդ ստուգումները զուտ ֆինանսական չեն, այլ պարունակում են չափագրումների, գույքագրումների հետ կապված լայն գործառույթներ: Ինչպես հայտնի է, ստուգումների հանձնարարությունը տրվել էր դեռեւս փետրվարին՝ Սերժ Սարգսյանի հայտնի ելույթի շրջանակներում: Գագիկ Ծառուկյանի խնամին՝ վարչապետ […]

Զարմանք

 ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն Արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանից այսօր ԱԺ-ում բյուջեի կատարողականի ներկակացմանը  հետաքրքրվեց հակակարկտային կայաններից` շեշտելով, որ կարկուտի հետևանքով 120 միլիոն դոլարի բերք է փչանում։ «Դուք ասացիք, որ ունենք 608 հակակարկտային կայան, սակայն լավ արդյունք ունենալու դեպքում անհրաժեշտ է 5100 հակակարկտային կայան, ստացվում է՝ ունենք 8 անգամ ավելի […]

Երիտասարդները ներկայացրեցին ՀԷՑ-ի ղեկավար մարմինների ծախսերը. պայքարը թեժանում է

Ինչպես տեղեկացրել ենք այսօր Կառավարության դիմաց հավաքված ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միություն, ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման, բողոքի ակցիան շարունակվեց հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մոտ: Ցուցարարները ներկայացրեցին 2011-2015 թթ. ընթացքում ՀԷՑ-ի կողմից կատարված աստղաբաշխական թվերի հասնող ծախսերը: «2014 -ին ՀԷՑ-ը ծախսել է 97 մլն 248 հազար163 դրամ: Ինչո՞ւ: Խնդրում ենք ուսումնասիրության ներկայացնել, թե ո՞ւմ է […]

Հարցը տվեք ընտանիքի անդամներին

«Ստվերի գնահատականը Ֆինանսների նախարարության ֆունցիաների մեջ որպես այդպիսին չի մտնում, դրանք ավելի բարդ մեթոդոլոգիա ունեցող խնդիրներ են, կան միջազգային կառույցներ, որոնք գնահատում են»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: Հարցին, թե որ ոլորտներում է ստվեր եղել նախարարը բջջային օպերատորներին և առևտրի ոլորտը մատնանշեց:  Դիտարկմանը, թե արդյոք Կառավարության գործունեության արդյունքում չէ՞, որ […]

Աշխատավարձերը չեն բարձրացել, ինչը ճիշտ չէ. ԿԲ-ից դժգոհում են

2014 թվականին ՀՀ ԿԲ-ն շարունակել է աստիճանաբար թուլացնել դրամավարկային պայմանները: Դեռևս 2013 թվականի նոյեմբերին վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցվել է 0.5 տոկոսով , դեկտեմբերին և նախորդ տարի ևս չորս անգամ՝ 0.25 տոկոսային կետով՝ հոկտեմբերի վերջին այն սահմանելով 6.75 տոկոս:  Դրան զուգահեռ դրամավարկային պայմանների թուլացում է եղել:  Տարեվերջին գնաճային զարգացումները կտրուկ փոխվել են, արտարժույթային հոսքերի կտրուկ  նվազման սպասումների […]

Թանկացնում եք, որ ի՞նչ անեք.բողոքի ակցիա

«Երեք անգամ թանկացրել եք, որ ի՞նչ անեք», «4-րդ անգամ թանկացնելու եք, որ ի՞նչ անեք» գրություններով պաստառներով և «Ո՛չ էլեկտրաէներգիայի թանկացմանը» վանկարկումներով՝ այսօր  Կառավարության  շենքի դիմաց են հավաքվել ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման: Ակցիայի մասնակիցները  պահանջում են իշխանություններից անհապաղ վերանայել ՀԷՑ-ի որոշումը և հրաժարվել իրենց կայացրած որոշումից:  «Մեկ տարվա մեջ […]

Ի՞նչ է սպասվում դոլարին

Ազգային ժողովում 2014 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը հիշեցրեց, որ դեկտեմբերին ՀՀ-ում տնտեսական խուճապ առաջացավ փոխարժեքի տատանումների հետ կապված: Նա հետաքրքրվեց, թե արդյոք դոլարի կուրսի նոր տատանումներ կարող ենք ունենալ, և ինչ կարելի է անել, որ ՀՀ-ում նման տատանումները խուճապահար չանեն տնտեսությունը: ՀՀ ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը […]

Լուրջ անհանգստություններ ունենք. Գագիկ Խաչատրյան

«Բավականին բարդ, բայց հետևողական ենք»,- ինչպես է ընթանում ստվերի դեմ պայքարի գործընթացը հարցին պատասխանելով` ասաց Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:  Դիտարկմանը, թե մարդիկ չեն զգում ստվերի դեմ պայքարի, ինչպես նաև Հակակոռուպցիոն խորհրդի գործունեության արդյունավետությունը, նախարարը հարցով արձագանքեց. «Որտե՞ղ պիտի զգան, լրատվությամբ այսքան նյութեր ենք ցույց տալիս, ի՞նչ եք ուզում, որ հրապարակենք»: Դիտարկմանը, թե  խոշոր օլիգարխներին անուններ […]

Դեռևս կարմիր քարտին չենք հասել

  «Ո՞րն է սահմանը, որ կարող ենք խոսել այն մասին, որ ռիսկայնության գոտում ենք»,-այսօր Ազգային ժողովում 2014 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվետվության ներկայացման ժամանակ հարցրեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ ընդգծելով , որ անընդհատ ավելանում են վարկերը: ՀՀ գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանն արձագանքեց, որ արտաքին պարտքը տվյալ երկրի համար համարվում է ռիսկային, երբ պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը […]

Որքանո՞վ է վտանգավոր

ՀՀ ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանի խոսքով՝ ՀՀ-ն արտաքին պարտքի ցուցանիշներով ռիսկային երկրների շարքում չի գտնվում: Այս մասին նա նշեց այսօր Ազգային ժողովում բյուջեի կատարման հաշվետվության ներկայացման ժամանակ: ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հետաքրքրվեց` որքա՞ն է արտաքին պարտքը և որքա՞ն պետք է լինի ՀՀ-ի արտաքին պարտքը, որ երկիրը հայտնվի ռիսկային գոտում: Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի