12 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

ԱԺ-ում Բիբինին պատին են սեղմել. Ժողովուրդ

Ժողովուրդը» գրում է.

«Երեկ խորհրդարան էր եկել ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը՝ Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավորների հետ հանդիպելու, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը քն-նարկելու համար: Սակայն ՀՀԿ-ականներն ամեն ինչ արել էին՝ Աժ-ում նրա ներկայությունը «թաքցնելու» համար:

ՀՀԿ խմբակցության անդամների եւ Բիբինի հանդիպումը տեղի ունեցավ ոչ թե Աժ ՀՀԿ խմբակցության աշխատասենյակում, այլ Աժ 3-րդ հարկում՝ Աժ նախագահ Գալուստ Աահակյանի աշխատասենյակի հարակից սենյակներից մեկում: Մոտ 4 ժամ հանդիպումից հետո ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը, դուրս գալով քննարկման սենյակից, լրագրողներին «հրմշտելով» , հեռացավ խորհրդարանից՝ կտրականապես հրաժարվելով հարցերին պատասխանելուց:

«ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ ՀՀԿ-ականների Եւ Բիբինի փակ քննարկումն անցել է թեժ մթնոլորտում: Գրեթե բոլոր ՀՀԿ-ականները հանդես են եկել սուր հարցադրումներով ու քննադատել Բիբինի ներկայացրած հայտը, որով նախատեսվում է բարձրացնել էլէներգիայի սակագինը:

Նախ Ելույթ է ունեցել ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը՝ հիմնավորելով որ անհնար է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը կանխել: Այնուհետեւ նրան հարցեր են ուղղել Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ ԱամվԵլ Ֆարմանյանը, Մանվել Բադեյանը, Արտաշես Գեղամյանը, Կորյուն Նահապետյանը, Արփինե Հովհաննիսյանը եւ այլք, որոնք Բիբինից որեւէ կոնկրետ պատասխան չեն ստացել:

Հարցերից հետո շատ կոշտ ելույթ է ունեցել ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը, որը Բիբինին տեղեկացրել է, թե նման չափով սակագնի բարձրացումը իսկական խայտառակություն է, ու իրենց հայտում մնացել էր ներառվեր ամենամանր ծախսերը՝ պատի գաջի տեսքով: Նազարյանն ու Բիբինը վիճաբանել են, որից հետո նիստն ավարտվել է առանց որեւէ հստակ եզրակացության:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ