Սպառողին չի հետաքրքրում ՀԷՑ-ի ծախսերը, նա ցանկանում է քիչ վճարել

«Սովորական սպառողին չի հետաքրքրում, թե ինչ ծախսերի համար է ՀԷՑ-ը ուզում բարձրացնել սակագինը, որովհետև սպառողն ուզում է հնարավորինս քիչ վճարել, իսկ էլէներգիան տնտեսության այն ճյուղերից է, որն ընդգրկում է տնտեսության բոլոր ոլորտները, ուստի սակագնի թանկացման դեպքում ոչ մի ոլորտ դուրս չի մնա բացասական ազդեցությունից»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը:
Սակագնային թանկացմանն անդրադառնալով փորձագիտական տեսանկյունից, նա նշեց, որ փորձագետները նույնպես բարձրացնում են երկու տիպի պրոբլեմ՝ ՀԷՑ-ի գործունեությունը և նրա ներկայացրած հայտը:
«Մենեջմենթի տեսանկյունից եթե դիտարկենք, Հայաստանում տրվող ամենաբարձր աշխատավարձերը էլեկտրաէներգիայի ոլորտի աշխատողներինն է: Ամբողջ համակարգային պրոբլեմները բերում են նրան, որ տվյալ ոլորտում դիմում են սակագնի բարձրացմանը: ՀԷՑ-ը դժվար թե կարողանա հիմնավորել այդ բոլոր ծախսերը»,-նկատեց տնտեսագետը:
Վերջինս ընդգծեց, որ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ սպառման ծավալները 8 %-ով նվազել են. «Էլեկտրաէներգիայի գնի թանկացման ֆոնի վրա ակտիվանում են այն վարկ տվողները, ովքեր ցանկանում են վարկեր տրամադրել էլէնեգիայի խնայման համար: Այս ամենը փոխկապակցված է: Սա լրացուցիչ ներդրումների պահանջ կառաջացնի»: