12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

«Եկեք դուրս գանք խորանանք». Գագիկ Խաչատրյանը հունից դուրս է եկել. Հրապարակ

«Հրապարակ» -ը գրում է.

«Երեկ Աժ-ում 2014-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ Աժ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի եւ ֆինանսների նախարարության ներկայացուցիչների միջեւ կոնֆլիկտ է առաջացել: Արտաբյուջետային միջոցների մասին խոսելիս Այվազյանն անզգուշություն է ունեցել նետելու.

«Լավ, չխորանանք»: Այս արտահայտության մեջ ակնարկ տեսնելով՝ Գագիկ Խաչատրյանը վրդովվել է. «Ինչքան ուզում եք, խորացեք, ինչքի չխորանաք: Պետք ա՝ եկեք, նայեք, տեսեք, եթե պետք ա, որ արտաբյուջեն ԱԺ-ն հաստատի՝ կհաստատենք, ինչ խնդիր կա… չեք ուզում ստեղ խորանալ, եկեք դուրս գանք խորանանք»: Նիստից հետո Վարդան Այվազյանը երկար սպասել է, որ նախարարը հարցազրույցներ տա, ապա թեւանցուկ տարել Է իր սենյակ՝ սիրտը շահելու»:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ