12 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

«Հենց այսպես է ՀԷՑ-ը հոսանքը գողանում» . Ժողովուրդ

«Ժողովուրդը» փաստեր է ներկայացրել, թե ՀԷՑ-ը ինչպես Է «տակով անում» ԷլԷներգիան.

Էրեբունի թաղամասի Այգետարածք 4-րդ զանգվածի բնակիչ Հեղինե Մովսեսյանի պատմությունը կոնկրետ օրինակով ցույց է տալիս, թե ինչպես է «անհետանում» ԷլԷներգիան: Պարզվում է, որ էրեբունու Այգետարածք կոչվող թաղամասի բնակչության առնվազն գերակշռող մեծամասնության ԷլԷներգիան մատակարվում է առանց պայմանագրերի, եւ գանձումներն էլ իրականացվում են կանխիկով: ՀԷՑ-ը պաշտոնապես հայտարարել է, որ այն ենթակայանը, որտեղից իրականացվում է նշված թաղամասի ԷլԷներգիայի մատակարարումը, իրենը չէ, այլ պատկանում է «Բազալտ» այգեգործական ընկերությանը: Փաստաբան Վահե Հովհաննիսյանը փորձել է այս ընկերության մասին որեւէ տեղեկություն պարզել, բայց ապարդյուն: Առավել հավանական է, որ պաշտոնապես գործունեություն ծավալող նման ընկերություն գոյություն չունի, եւ «Բազալտ» -ի միակ առաքելությունը որպես ենթակայանի սեփականատեր հանդես գալն է: 

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից « ժողովուրդ»- ը փորձեց, պարզել, թե ՀԷՑ-ից բացի Հայաստանում գոյություն ունի որեւէ ընկերություն, որը վերջնական սպառողին էլէներգիա մատակարարելու լիցենզիա ունի եւ նման ծառայություն է մատուցում: ՀԾԿՀ-ից պատասխանեցին, որ էլէներգիայի վաճառքի ծառայությունը ՀԷՑ-ի բացառիկ եւ բնական մենաշնորհն է: Այլ կերպ ասած’ օրենսդրության տեսանկյունից ՀԷՑ-ից բացի չի կարող լինել որեւէ այլ ընկերություն, որը իրավունք ունի վերջնական սպառողին էլէնեգիա մատակարարել:

Ի դեպ, եթե թաղամասի բնակիչները հրաժարվեն առանց պայմանագրի եւ կանխիկով հոսանք սպառելուց, ապա նրանց կսպառնար Հեղինե Մովսեսյանի օրինակը: Վերջինիս տունն արդեն մեկ տարուց ավել է՝ հոսանքազրկված է, եւ օրինական, պայմանագրով էլէներգիա ունենալու բոլոր փորձերն անցել են ապարդյուն: Մի խոսքով, թվում է, թե այս պատմությունը չէր կարող դատարանների եւ իրավապահների կողմից անտեսվել: Սակայն փաստն այն է, որ դատական երկու ատյաններ՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշ. վարչական շրջանների ընդհանուր իրավասության եւ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարաններն այս պատմության մեջ անօրինական ոչինչ չեն տեսել:

Խնդրի մասին տեղեկացվել է նաեւ ոստիկանությունը. կրկին անարդյունք: Ոստիկանության էրեբունու բաժնի հետաքննիչներին չի հետաքրքրել այն փաստը, որ ինչ-որ անհատ սպառողներին առանց պայմանագրի էլէներգիա է մատակարարում եւ դրա դիմաց կանխիկով գանձումներ կատարում: Ոստիկանները֊ սրանում հանցակազմ չեն տեսել: Իսկ հետաքրքիր է՝ ԷլԷներգիայի գողությունն էլ ինչպես կարող է տեղի ունենալ:

Վահե Հովսեփյանը ոստիկանության հետաքննիչի գործողությունները դատախազությունում բողոքարկել է, բայց կրկին ապարդյուն: Մի խոսքով, համատեղ ջանքերով բոլորը փորձում են այս պատմությունը «թաղեն» , գնա: Ավելին՝ այն ջրի երես դուրս չէր էլ գա, եթե 2014փ տարեսկզբին բնակիչը եւ նրա ինքնակոչ «էլէկտրիկը»  չվիճեին:

Սակայն ամենակարեւոր հարցն այստեղ այն է, թե Հայաստանում քանի նման թաղամաս գոյություն ունի, որտեղ էլէներգիայի դիմաց կանխիկով են վճարում, քանի՞ ձեռնարկություն է նման ձեւով վճարում իր սպառած հոսանքի դիմաց: Ոչ ոք չի կարող ճշգրիտ ասել, թե ՀԷՑ- ի հայտարարագրած կորուստներից որքանն է իրական, որքանը՝ կեղծ: Մենք կարող ենք միայն մոտավոր պատկերա-ցում կազմել:

Մասնավորապես, միջազգային փորձը վկայում է, հր ԷլԷներգիայի կորուստը չի կարող գերազանցել 7 տոկոսը: ՀԷՑ-ի դեպքում ստացվում է, որ նրանց կողմից հայտարարած կորուստներից 372 մլն 658 հազար կՎտ-ը արհեստական է: Իսկ եթե հաշվի առնենք, որ այդ ԷլԷներգիան իրականում կանխիկ դրամով եւ առանց ձեւակերպման վաճառվել է, ապա ստացվում է, որ միայն այս ճանապարհով ինչ-որ մարդիկ տարեկան շուրջ 15 միլիարդ դրամ կամ ավելի քան 30 միլիոն դոլար գումար են գրպանում, բայց ցանկանում են, որ դրա դիմաց վճարի օրինապահ սպառողը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ