02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Անասունների մորթը խայտառակ տարաբնյութ ձևով է իրականացվում

2014թ-ի բյուջեի կատարողականի քննարկմանը ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանից ԲՀԿ ծմբակցության պատգամավոր Արմեն Ավետիսյանը հետաքրքրվեց, թե հանրապետությունում 5 սպանդանոց է կառուցվել, և նախատեսվում է դեռ հինգն էլ կառուցել, արդյոք դրանք աշխատում են, թե ոչ: «Եթե չեն աշխատում, ինչու և ինչքան միջոցներ են ծախսվել»,-հարցրեց նա:

Փոխնախարարը նշեց, որ «իսկապես անասունների մորթը խայտառակ տարաբնյութ ձևով է իրականացվում»՝ լուրջ խնդիր առաջացնելով առողջապահական համակարգի համար: Նա մանրամասն նշեց, թե ինչպես են ՀՀ-ում ուսումնասիրվել ոլորտը, տեսել, որ բացթողումներ կան, և մշակվել է ծրագիրը, որը իրականացրել են Հունաստանի կառավարության համաֆինանսավորմամբ: «Նրանք հիմնականում միջին հզորության ծավալի սպանդանոցներ են և յուրաքանչյուրին 50% համաֆինանսավորել է Հունաստանի կառավարությունը, և պետք է ասեմ, որ տված միջոցները շուրջ 150 հազար դոլարից ավելին են տեխնոլոգիական սարքավորումների համար:

Իսկ սեփականատերերի միջոցները մեր սպանդանոցների համար եղել են տարբեր չափերի, քանի որ դրանք կառուցվել են տարբեր ժամանակներում»,-ասաց նա: Նա նշեց, թե անասուներին հիգենիկ պայմաններում մորթ անելու համար հինգ սպանդանոցն էլ քիչ է: «Պայմանավորվածություն կա հինգ սպանդանոցների հետ, որ իրենք անասուներին տեղափոխեն, որպեսզի գյուղացին պաշտպանված լինի անհարկի հոգսերից, ծախսերից»,-ասաց նա:

Պատգամավորը կրկին հարցն ուղղեց, թե դրանից որևէ մեկն աշխատում է, թե ոչ: «Իմ տեղեկություններով որևէ մեկը չի աշխատում և պատճառն այն է, որ չկա հստակ մեխանիզմ: Նոր կառուցվածքները ինչ ձևով պետք է աշխատեն, ավելի ճիշտ կլիներ սկզբից մեխանիզմ մշակել, նոր սպանդանոց կառուցել»,-ասաց պատգամավորը: Փոխնախարարը կրկին հարցին հստակ պատասխան չտվեց:

«Միևնույնն է մինչև մենք չունենանք գոնե վարչական շրջաններում երկու սպանդանոց, երբեմն 5-6,7-8 սպանդանոցով նույնիսկ հնարավոր չի լինի կատարել բավարար ծավալի աշխատանքներ: Այդ ուղղությամբ մշակվել է որոշակի կարգ՝ անասուների մորթի ընդունման նաև օրենսդրական նախաձեռնություն, քանի որ ծավալները քիչ են: Հինգի հետ կապված համենայն դեպս ես ունեմ ինֆորմացիա, որ փորձարկումները կատարվել են արդյունավետ ձևով»,-ասաց նա: Իսկ թե ֆինանսները Հունաստանից վարկային միջոցներով են հատկացվել, թե ոչ, փոխնախարարը նշեց, որ ոչ՝ դրամաշնորհի միջոցով:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ