03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ո՞վ է այն արտոնյալն, ում պատճառով իջեցրել են մթերվող կաթի գինը

2014թ-ի բյուջեի կատարողականի քննարկմանը ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը Գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանին հարցրեց կաթի մթերման խնդիրներից, որ մեծ քանակությամբ կաթի փոշի են ներկրել հանրապետություն՝ անհավասար մրցակցային պայմաններ ստեղծելով գյուղացիների համար: «Որոշ կաթ վերամշակող ձեռնարկություններ փակվել են, որորվհետև կաթի գինը 170 դրամից իջել է՝ 100-ից 110 դրամ, և կաթ վերամշակող ձեռնարկություններին ուղղակի ձեռնտու չէ կաթ ընդունել»,-ասաց նա և բացատրեց, թե ինչու է նման ձևով կաթի գինը իջել:

 «Որովհետև Ուկրաինայից ներկրվում է կաթի փոշի՝ մեկ կիլոգրամը 1,7 դոլարով: Ես հիմա ուզում եմ իմանալ՝ էտ ո՞վ է այդ արտոնյալ ներկրողը, ո՞ւմ դեմը չենք կարողանում առնել, երբ ունենք կաթ վերամշակող ձեռնարկություններ ու պատրաստ են որակյալ, անարատ արտադրանքը մատակարարել 170 դրամով, բայց ստիված են փակել, որովհետև անմրցունակ Ուկրաինայից ներկրված կաթի փոշի է բերվել»:

 Հարցին միջամտեց ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինայանը, թե հարցը տեղին չէ, քանի որ սա բյուջեի կատարողականի քննարկում է և ոչ թե լսումներ:  Փոխնախարարն ամեն դեպքում նշեց, թե չեն փակվել կաթ արտադրող ձեռնարկությունները: Փոխնախարարը փոխանցեց նախարարի հայտարարությունը, որ հստակ ասել են, որ 150 դրամից պակաս կաթ չի մթերվելու:

Նա հավելեց, թե ամառվա այս ամիսներին միշտ էլ կաթի գինը պակասում է, քանի որ կաթի ծավալն ավելանում է, և կաթի որակը փոխվում է, և հաստատեց, որ կաթ մթերող ընկերությունները կաթի գինը իսկապես նվազեցրել են, դարձրել 140-150 դրամ: Նա նույնիսկ օրինակ բերեց մի համայնքից, որտեղ համայնքի ղեկավարն ինքն էր մթերում գյուղացիների կաթը, 110 դրամով և 20 դրամ գումար աշխատում:

Տեղից ԲՀԿ-ական պատգամավոր Արմեն Ավետիսյանը միջամտեց հստակ օրինակներով, որ մթերման ծավալներն են կրճատել և կաթ ընդհանրապես չեն ընդունում: Փոխնախարարը պատասխան չուներ. «Լսեցի և օպերատիվ կզբաղվենք»,-ասաց նա: Գագիկ Մինասյանը կրկին միջամտեց. «Այնքան հետաքրիքր է, չե՞ք հասկանում՝ ուր եք եկել, ես ուղղակի ապշում եմ, եկել ենք նախորդ տարվա բյուջեի կատարողականը քննարկե՞լ, թե՞ ինչ»: ԲՀԿ-ական Ավետիսյանն էր բացատրեց, թե պարզաբանումը սխալ ուղղությամբ էր գնում, ինքն էլ հստակեցրեց:

Իսկ կաթի փոշու մասով հարցին փոխնախարարը նշեց, որ իսկապես ՀՀ 45 տոննա կաթի փոշի է ներկրվել, որն էլ ըստ նրա՝ «հավանաբար շահեկան վիճակ չի ապահովում մաքուր անարատ կաթ մթերող ընկերությունների համար»:  

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ