14 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Բիբինի նամակը Նազարյանին

«Իրազեկ Քաղաքացիների Միավորումը» հաղորդագրություն է տարածել, որտեղ ասված է. Ինչպես հայտնի է, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ էլեկտրաէներգիայի գնի թանկացման նախորդ օրը «Հայաստանի էլեկտրական ցանցերի»  գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը նամակ էր հղել հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին (նամակն ամբողջությամբ՝ այստեղ): 9 էջանոց նամակում, մասնավորապես, ՀԷՑ-ի ղեկավարը հայտնում է, որ բավարարված չի լինի էլեկտրաէներգիայի սակագների 7 դրամանոց թանկացմամբ […]

Այն, ինչ Հունաստանին չհաջողվեց 300 մլրդ-ով՝ Հայաստանը կանի 200 մլն-ով. Ժամանակ

Ներկայացնում ենք հատվածներ «Ժամանակի» վերլուծականից: «Եվրոյի փոխարժեքը դոլարի նկատմամբ անշեղորեն իջնում է, իջնում են նաև նավթի համաշխարհային գները. սա է հուլիսի 5-ին Հունաստանում կայացած հանրաքվեի առաջին և ամենատեսանելի արդյունքը: Նավթի գինն իջել է ոչ միայն հոգեբանական համարվող 60 դոլարից՝ մեկ բարելի դիմաց, այլ օրվա ընթացքում տատանվում էր 58,5-ի սահմաններում: Նավթի գների և եվրոյի փոխարժեքի անկումը […]

Դժվար ապրուստ. Հայկական ժամանակ

Պարենի և գյուղատնտեսության համաշխարհային կազմակերպության (FAO) պաշտոնական տվյալների համաձայն, այս տարվա մայիսին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, պարենամթերքի համաշխարհային գները նվազել են 20.7 տոկոսով:  Բայց ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների, նույն ամսին Հայաստանում պարենային ապրանքները 4.7 տոկոսով թանկացել են անցած տարվա մայիսի համեմատ: Ստացվում է, որ աշխարհում պարենամթերքը էժանանում է, իսկ Հայաստանում թանկանում: […]

Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության նկարագիրը և զարգացման ուղությունները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը հուլիսի 3-ին աշխատանքային այցով ժամանել էր Ֆրանսիա (հայկական կողմից վարչապետի մակարդակով վերջին այցը Ֆրանսիա կայացել էր 2007թ.): Նույն օրը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Ֆրանսիայի վարչապետ Մանյուել Վալսի հետ:  Հանդիպման ժամանակ Հովիկ Աբրահամյանը  կարևոր է համարել տնտեսական հարաբերությունների զարգացումը և գոհունակությամբ փաստել, որ հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցությունը հետզհետե ավելի […]

ՉԻ կարելի. Հունան Պողոսյան /վիդեո/

Բաղրամյան պողոտայից բերման ենթարկվածների մեծ մասն արդեն ազատ են արձակվել, ձերբակալվածներ չկան, քրեական գործ չի հարուցվել ոչ մի ցուցարարի դեմ: Այս մասին այսօր` հուլիսի 6-ին, լրագրողներին ասաց ՀՀ փոխոստիկանապետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը: «Ցանկացած ակցիա օրինականության դաշտում է թույլատրելի: Բողոքներ կան, որ բերման ենթարկելու ժամանակ որոշ ցուցարարներ բռնության են ենթարկվել, մենք ուսումնասիրում ենք: Մեր ներկայությունն […]

Կին ազատամարտիկի բողոքի ճիչը Բաղրամյանում.բացառիկ կադրեր/վիդեո/

«Երեխեքս էնտեղ են, թողեք գնամ»,-արցունքն  աչքերին ոստիկաններին էր դիմում ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանը: Ոստիկանները բացատրում էին, որ չի կարելի մտնել Բաղրամյան պողոտա, քանի որ հատուկ գործողության շնորհիվ պողոտան դատարկվում է ցուցարարներից: Սուսաննա Մարգարյանը ճեղքելով ոստիկանների կազմած պատնեշը  մտավ պողոտա: «Հեյ….»,-բարձրաձայն ճչաց ազատամարտիկը: Մանրամասները՝ տեսանյութում:

Հայաստանից արտահանվել Է 40 053 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն

Ընթացիկ տարում Հայաստանից ընդհանուր առմամբ արդեն արտահանվել Է 40 053 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 25 719 տոննայի դիմաց: Այսպես,հուլիսի 6-ի դրությամբ արտահանվել է 14 463 տոննա ծիրան նախորդ ամբողջ տարվա 1791 տոննայի դիմաց: Հայաստանից այսօրվա դրությամբ արտահանվել է 1324  տոննա կեռաս, նախորդ ամբողջ տարվա 370 տոննայի դիմաց: Հայկական կեռասը հիմնականում արտահանվել է […]

ՀԿԾՀ-ն 75 միլիոն դրամով կտուգանի ՀԷՑ-ին

Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հուլիսի 8-ին կայանալիք նիստում 75 միլիոն դրամով կտուգանի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը: Հանձնաժողովի հուլիսի 8-ի նիստում նման որոշման նախագիծ է ներառված: Տուգանքը պայմանավորված է ընկերության կողմից թույլ տրված մի շարք խախտումներով. մասնավորապես, ըստ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ Բազմաղբյուրի բնակիչներից մեկը 2014-ի դեկտեմբերին ՀԷՑ-ի հետ պայմանագիր է կնքել իր Սպառման համակարգը էլեկտրական ցանցին […]

Բաղրամյանում իրավիճակը սրվում է, ցուցարարները կանցնեն վճռական քայլերի

Բաղրամյան պողոտայում նստացույցի նախաձեռնող խմբի անդամ Դավիթ Սանասարյանը այսօր հանդես է եկել հայտարարությամբ: Նրա փոխանցմամբ՝ շարժումը այսօրվանից կփոխադրվի վճռական փուլ: «Ժամը 21.00-ից հայտարարելու ենք շարժման համակարգող խմբի որոշումը եւ ժողովրդի հավանությունը ստանալուց հետո անցնելու ենք վճռական քայլերի»-հրատապ հրավիրված հանդիպման ժամանակ հայտարարեց Սանասարյանը: Լրագրողի դիտարկմանը, թե ոստիկանությունը հայտարարել է, որ քիչ հետո կգան հավաքի կազմակերպիչները եւ […]

Ցույցի կազմակերպիչները սադրանքի են պատրաստվո՞ւմ.ոստիկանությունը կդիմի բռնության

Ոստիկանությունը տեղեկություն ունի, որ այս գիշեր, ժամը 02.00-ին, որոշ անձինք, որոնք իրենց համարում են նստացույցի կազմակերպիչներ, որոշում են կայացրել սրել իրավիճակը, վրաններ տեղադրել, բարիկադներն առաջ բերել: Այսօր, Բաղրամյան պողոտայում ցուցարարների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: « Նրանք կարծում են, որ այսպես չի լինի, հետաքրքիր չի: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված