08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

2018-ին պետական բյուջեի եկամուտները կհասցնեն 1 տրիլիոն 417 միլիարդ դրամի

Կառավարության այսօրվա նիստին հաստատվեց 2016-2018 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը: Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն ասաց, որ 2016 թվականի պետական բյուջեի եկամուտների կանխատեսվող գումարը 1 տրիլիոն 211 միլիարդ դրամ է, որը ՀՆԱ-ի 24.6 տասնորդական %-ն է: Այն 2015 թվականի հաստատված բյուջեի մեծության համեմատությամբ նախատեսված է 15,8 միլիարդ դրամով ավելի, որը պայմանավորված է հարկային եկամուտների աճով:

«2017 թվականի պետական բյուջեի եկամուտների կանխատեսվող գումարը 1 տրիլիոն 306 միլիարդ է , ՀՆԱ-ի 24.7 %-ը` 2016 թվականի համեմատությամբ 95,1 միլաիրդ դրամով ավելի է: Եկամուտների աճը մեծապես պայմանավորված է հարկային եկամուտների 105 միլիարդ:

2018 թվականի պետական բյուջեի եկամուտների կանխատեսվող գումարը 1 տրիլիոն 417 միլիարդ դրամ է, ՀՆԱ-ի 24,7 %-ը, 2017 թվականի համեմատությամբ 111 միլիարդ դրամով ավելի է, որը նույնպես պայմանավորված է հարկային եկամուտների աճով` 128 միլիարդ դրամով և պաշտոնական դրամաշնորհների նվազեցման»,- ասաց Գագիկ Խաչատրյանը:

Խոսելով 2016 թվականի պետական բյուջեի ծախսերի կանխատեսվող գումարներից՝ նա նկատեց, որ գալիք տարի այն կլինի 1 տրիլիոն 346.6 միլիարդ է, որը 2015 թվականի համեմատ ավելի է 45 միլաիրդ դրամով, իսկ դիֆիցիտի կանխատեսվող գումարը 135.4 միլիարդ դրամ է:

«2017 թվականի բյուջեի ծախսերի կանխատեսվող գումարը 1 տրիլիոն 414 միլիարդ դրամ է, 2016 թվականի համեմատ 67,7 դրամով ավելի, իսկ դիֆիցիտի կանխատեսվող գումարը 2018 միլիարդ դրամ է:

2018 թվականի պետական բյուջեի ծախսերի կանխատեվող գումարը կազմում է 1 տրիլիոն 517 միլարդ դրամ, 2017 թվականի հեմեմատ նախատեսվել է 102.7 դրամով ավելի, իսկ դիֆիցիտը կանխառեսվող արդյունը 99, 6 միլիարդ դրամ է: Ծախսերի ավելացումը կատարվել է հիմնականում մուտեքերի ավելացման, ինչպես նաև ծախսերի կրճատման շնորհիվ»,- նկատեց նախարարը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ արձագանքելով ասաց, թե իրենք քննարկել են միջնաժամկետի նախագիծը և շեշտեց, որ նախարարների կողմից ներկայացված առաջարկությունների մի մասին իրենք հավանություն են տվել, իսկ մյուսներն էլ կքննարկվեն գալիք տարվա բյուջեի նախագծի քննարկման ժամանակ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ