Մնացած ճիճուները չկային՝ «լպստած» /վիդեո/
Դերասան Սերգեյ Դանիելյանը կարծում է, որ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարը պիտի շարունակվի: Նա որպես շարունակություն առաջարկում է տարբեր քայլեր անել, օրինակ՝ միաժամանակ մոտ հարյուր հազար քաղաքացիներ կարող են անջատել իրենց լույսերը: Այս մասին նա խոսեց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Ըստ նրա՝ դա մեծ մնաս կտա և արդեն հաշվի կնստեն քաղաքացիների հետ: Բայց այն պնդումները, թե բոյկոտել, լույս չվճարել, դա էլ նա սխալ է համարում, քանի որ կա սահմանված գին, և դու կարող ես օգտվել կամ չօգտվել: «Պետք է ընդհանուր բողոք լինի, գործարաններն էլ անջատեն, հեռուստատեսություններն էլ միանան մեկ ժամով չաշխատեն»,- ասաց նա:
Սերգեյ Դանիելյանը Բաղրամյան պողոտայում երիտասարդների նման բողոքից հասկացավ, որ այս երկրում նորմալ մարդիկ էլ կան: «Հասկացանք, որ լավ մարդիկ կան, բացի լպստած «գալուստիկավոր» հանրապետականներից ու կամ այլ տեսակներից՝ հասարակ մարդիկ էլ կան, ովքեր ապրում են հասարակական խնդիրներով: Մնացած ճիճուները չկային, ուսխորհուրդներ և այլն, դրանք չկային, չերևացին, փոխարենը երևացին գունավոր, սիրուն, լավ ճաշակ ունեցող երեխաները և իմ կարծիքով նրանք են, որ վաղը պետք է ինչ-որ հարցեր լուծեն»,- ասաց նա: