06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Փնտրում են. Ժողովուրդ

«Ժողովուրդի» տեղեկություններով՝ ռուսական որոշակի շրջանակներում ակտիվ քննարկվում է այն տեղեկությունը, ըստ որի՝ ՀՀ կառավարությունը փորձում է «Եվրազեսի» հիմնադրամից 1.5-2 մլրդ դոլարի չափով վարկ ստանալ: Այս մասին վարչապետի մամլո խոսնակ Գոհար Պողոսյանը թերթին ասել է. «Կառավարությունը քննարկում է տարբեր վարկային ծրագրեր բոլոր դոնորների հետ: Բոլոր բանակցությունները տարվում են օրենքի տառին համապատասխան և չեն կարող գերազանցել օրենքով […]

Երևանում բացվել է տարածաշրջանում իր տեսակով եզակի Թունաքիմիկատների որակի վերահսկողության լաբորատորիա

Այսօր Երևանում տեղի է ունեցել Թունաքիմիկատների որակի վերահսկողության լաբորատորիայի բացման պաշտոնական արարողությունը, որին ներկա են գտնվել ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը,  ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Տայիսը, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը,  Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցչի օգնական Գայանե Նասոյանը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այլ պաշտոնատար անձինք: Լաբորատորիան բացվել է «Հայաստանում […]

Հարավային երկաթուղու ֆինանսավորման հնարավոր մեխանիզմներ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հանդիպեց Չինաստանի քաղաքացիական ինժեներական շինարարական կազմակերպության (CCECC) խորհրդի նախագահ Վու Վանլիանգին և ընկերության ներկայացուցիչներին: Նախարարը ողջունեց հյուրերին՝ հույս հայտնելով, որ նման հանդիպումների ընթացքում քննարկվող հարցերը և ձեռք բերված պայմանավորվածությունները կնպաստեն մեր երկրի ենթակառուցվածքային համակարգի զարգացմանը: «CCECC» ընկերության խորհրդի նախագահ Վու Վանլիանգին վերահաստատեց չինական կազմակերպության հետաքրքրությունը և ցանկությունը մասնակից դառնալու […]

Աշխարհի ոչ մի երկիր ոստիկանական ուժերով չի լուծել տնտեսության զարգացման խնդիրը

Ոստիկանության ուժերի կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժի կիրառումը խոր անհանգստություն է առաջացրել հասարակության մեջ:  Ես կիսում եմ մեր քաղաքացիների անկեղծ ու արդար վրդովմունքը էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման և Հայաստանի էներգետիկ համակարգը մութ պատմությունների պատճառով նման ծանր վիճակի հասցնելու հարցում: Դա հարվածում է մեր պետությանը , դա հարվածում է յուրաքանչյուր ընտանիքի գրպանին: Իրավիճակի հետագա անցանկալի զարգացոմների առումով […]

«Չեխական ավիաուղիները» վերադառնում է հայկական երկինք

Չեխիայի հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ ձեռք բերված  պայմանավորվածության համաձայն, Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը հուլիսի 22-ին, հանդիպել է «Չեխական ավիաուղիների» տնօրենների խորհրդի նախագահ Ջոզեֆ Սինկակի և Առևտրային տնօրեն Ջան Թոթի հետ՝ քննարկելու հայաստանյան շուկայում գործունեությունը վերսկսելու վերաբերյալ մանրամասները: Չեխական ավիաընկերության ղեկավարներին ներկայացվել են «Բաց երկնքի» քաղաքականության ընձեռած […]

«Բիբինի տերը թաղեմ » Ժամանակ

ՀՀԿ-ական պատգամավոր գեներալ Սեյրան Սարոյանից «Ժամանակ» -ը հետաքրքրվել է՝ ինչ է մտածում էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ. «Ի՞նչ անեն բա, լույսերն անջատեն: Թերթի դիտարկմանը, որ ՀԷՑ-ում չարաշահումներ են եղել, որ Բիբինը 60 հազար դոլար աշխատավարձ է ստանում, Սարոյանը արձագանքեց. «Բիբինի տերը թաղեմ, մի մարդու անուն որ Բիբին լինի, կստանա, կստանա»: Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:  […]

Խախտվեց Բաղրամյան պողոտայի նախագահական անդորրը /վիդեո ֆոտո/

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ երեկ երեկոյից Բաղրամյան պողոտայում նստացույց հայտարարած քաղաքացիների ուղղությամբ ջրաշիթեր արձակելով՝ այսօր վաղ առավոտյան ոստիկանությունը բերման ենթարկեց ակտիվիստներին՝ ցրելով հավաքը: Քաղաքացիական հագուստով police գրությամբ անձինք կարմիր բերետավորները բռնի ուժի կիրառմամբ բերման ենթարկեցին նստացույցի մասնակիցներին ու լրագրողներին։ Բերման է ենթարկվել մոտ 200 հոգի:  Տեղեկատվության համաձայն՝ լրագրողների նկատմամբ ակնհայտ կոպիտ ու բռնի վերաբերմունք է դրսեվորվել, […]

Ինչպես կանխատեսել էր Հովիկ Աբրահամյանը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակել է Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներն այս տարվա հունվար-մայիս ամիսներին: Ըստ այդմ, ԱՎԾ-ն գրել է, որ այս տարվա առաջին հինգ ամիսների տվյալներով 2,7 տոկոս տնտեսական աճ է արձանագրվել: Հիշեցնենք, որ ՀՀ Կառավարության մայիսի 21-ի նիստում վարչապետը  հայտարարել էր, որ […]

Ժամը 23:00-ից հետո բնակելի վայրերում չի թույլատրվում աղմկել. Օսիպյանը՝ ակցիայի մասնակիցներին

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը վկայակոչելով ՀՀ համապատասխան օրենքը՝ հայտարարեց, որ ժամը 23:00-ից հետո բնակելի վայրերում չի թույլատրվում աղմկել: Պատասխանելով ակցիայի մասնակիցներից մեկի հարցին, թե խաղաղ չէ արդյոք իրենց ակցիան, Օսիպյանը պատասխանեց. «Խաղաղ է, բայց ոչ օրինական»: Նա ևս մեկ անգամ հորդորեց  արձագանքել ՀՀ Նախագահի կոչին, այն է՝ կազմել հինգհոգանոց խումբ ու գնալ բանակցությունների, ինչին  ի […]

Նստացույց նախագահականի դիմաց. Օսիպյանը նստեց

Երևանում Բաղրամյան 26-ի դիմաց, որտեղ գտնվում է նախագահական նստավայրը, էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարողները նստացույց են անում: Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը նստեց Բաղրամյան փողոցում հոսանքի թանկացման որոշումը չեղյալ հայտարարելու պահանջով նստացույց անող ցուցարարների կողքին:  Ցուցարարները վանկարկում էին՝ «Օսիպյան, միացիր», ինչին ի պատասխան նա ասաց. «Միացել եմ, միացել, բոլոր ոստիկանները ձեր հետ են»։ Օսիպյանը լսեց ցուցարարներին եւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

Ամենաընթերցված