18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

Բաղրամյանը ջրցանով լավ էր նայվում.Օսիպյան

Ոստիկանությունը քիչ առաջ Բաղրամյան պողոտայից հեռացրեց հատուկ նշանակության տեխնիկան, այդ թվում ջրցան մեքենան:

«Ոստիկանությունը յուրահատուկ է վերաբերվում յուրաքանչյուր օրվան: Այսօր այսպես էր նպատակահարմար: Վաղվա առանձնահատկությունից ելնելով չի բացառվում, որ էլի հետ բերվեն»,-լրագրողներին հայտնեց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Օսիպյանի փոխանցմամբ՝ պողոտան ջրցանով գեղեցիկ էր նայվում:

Անդրադառնալով ոստիկանության տարածած հայտարարությանը, թե եթե այսպես շարունակվի, ոստիկանությունը ստիպված կլինի ամբողջ ծավալով գործադրել ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունները, Օսիպյանն նկատեց, որ ըստ անհրաժեշտության «օրենքով նախատեսված բոլոր միջոցներին դիմելով կհաստատեն հասարակական կարգը»:

Հիշեցնենք, որ հունիսի 22-ից Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիա է ընթանում ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման։ Հունիսի 23-ի առավոտյան ոստիկանությունը ուժով ցրել էր նստացույցը, բերման ենթարկել 237 մարդու, բայց երեկոյան բողոքի ակցիան վերսկսվել էր։

Հունիսի 27-ին Սերժ Սարգսյանի ելույթից հետո նախաձեռնող խմբի կազմում տարաձայնություններ էին առաջացել, եւ հաջորդ օրը ցուցարարների մի մասը հեռացել էր Ազատության հրապարակ, իսկ մեծ մասը մնացել էր Բաղրամյան պողոտայում, որտեղ մինչ այժմ շարունակվում է բողոքի ակցիան։

Բաղրամյան պողոտայում ցուցարարների թիվը ակնհայտ նվազեռլ է, բայց նրանք չեն պատրաստվում հեռանալ պողոտայից:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ