03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Նման հարց չունենք. վարչապետը՝ ՀԷՑ-ի ազգայնացման մասին

Azatutyun.am-ը գրում է.

Նախագահ Սերժ Սարգսյանիհայտարարությունից 5 օր անց կառավարությունը դեռ չի պարզաբանում, թե ինչ միջոցների հաշվին է իր վրա վերցնելու էլեկտրաէներգիայի թանկացմանը բեռը:

Նախագահը հայտարարել էր, որ վճարելու են «անվտանգության հետագա ամրապնդման համար» նախատեսվող միջոցներից:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ ընդգծել էր, որ փոխհատուցումը կլինի «ոչ բյուջեի հաշվին»:

Միջոցների աղբյուրը ավելի կոնկրետ նշելու լրագրողների խնդրանքին վարչապետն այսօր էլ լիարժեք պատասխան չտվեց․ – «Որ որոշենք, ձեզ կհայտնենք: Գաղտնիք չկա․ մի քանի աղբյուր է, քննարկում ենք: Որոշում որ կայացնենք, ձեզ անպայման ասելու եմ: Ես ձեզանից ոչ մի բան չունեմ թաքցնելու: Հաստատ մոտ օրերս ձեզ հասեմ»:

Անդրադառնալով ՀԷՑ-ի հնարավոր ազգայնացմանը վերաբերող հարցին՝ Հովիկ Աբրահամյանն ասաց․ – «Նման հարց չունենք: Մենք հիմա աուդիտի արդյունքները կունենանք, չենք կարող ասել երեք ամիս կլինի, չորս ամիս կլինի, ժամկետ չենք ասի, ընկերությունները կասեն, ովքեր որ զբաղվում են այդ գործով: Կասեն, մենք այդ որոշման մասին կհայտնենք ձեզ բոլորիդ»:

Հարցին, թե արդյոք կպատժվի ՀԷՑ-ի տնօրեն Եվգենի Բիբինը՝ եթե պարզվի, որ նա չարաշահումներ է թույլ տվել, վարչապետն արձագանքեց․ – «Անպայման»:

Ավելի վաղ Բաղրամյան պողոտան բացելու կոչ հնչեցրած Հովիկ Աբրահամյանն այսօր դիմեց արդեն անչափահաս ցուցարարների ծնողներին․ – «Դիմում եմ մեր հարգարժան քաղաքացիներին, ծնողներին, որ իրենց երեխաներին հրավիրեն տուն»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ