Սամվել Կարապետյանին` կիսամաքուր վիճակում. Հայկական Ժամանակ
Թերթի աղբյուրները նշում են, որ արուդիտից հետո ՀէՑ-ը կվաճառվի Տաշիր Գրուպի սեփականատեր Սամվել Կարապետյանին:
«Գործարքի մասին պետք է հայտարարվեր հունիսի 27-ին , բայց Կարապետյանը լինելով փորձված գործարար եւ տեսնելով, որ հանրային բողոքը մեղմելու համար ՀԷՑ-ը ենթարկվելու է աուդիտի, որոշել է գործարքը կնքել միայն աուդիտից հետո: Հասկանալի է, որ աուդիտը բազմաթիվ պրոբլեմներ է ի հայտ բերելու եւ այդ պրոբլեմները նվազեցնելու են գործարքի գինը:
Կարապետյանը մասնավորապես մտադիր է հասնել նրան, որ առքուվաճառքի գնից հանվի ՀԷՑ-ի այսօրվա պարտավորությունների առնվազն կեսը: Այսինքն` Սամվել Կարապետյանը վճարում է «Ինտեր ՌԱՕ ԵէՍ»-ին, վերջինս վաճառքի գումարից վճարում է ՀԷՑ-ի` հայաստանյան արտադրողներին ունեցած 23.6 միլիարդ դրամ պարտքը, այդ նույն գումարից վճարում է մի քանի ժամկետանց պարտքեր, գրավից դուրս է բերում ՀԷՑ-ի գրավադրված գույքի մեծ մասը, եւ հիմնարկը Կարապետյանին է հանձնում կիսամաքուր վիճակում:
Ինչ վերաբերում է գործարքի գնին, փորձագետների գնահատականով` այն կարող է տատանվել 250-300 միլիոն դոլարի սահմաններում»:
Թերթի տեղեկություններով, Կարապետյանն այս գումարը վճարելու է ռուսական բանկերից մեկից ստացված արտոնյալ վարկի միջոցով: Վարկը տրվելու է ՌԴ կառավարության երաշխիքով:
Օրվա ամբողջական լրահոսին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: