12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Բիլայնը ծաղրում է

Ապշած եմ Բիլայն ընկերության անպատասխանատու կեցվածքով: Ավելի քան 3 օր է, ինչ վնասված է քաղաքային հեռախոսակապը ու նրանք չեն կարողանում վերականգնել կապը: Ավելին, մինչեւ անձամբ չեմ զանգել, չեմ հետաքրքրվել, չեմ իմացել, թե ինչ է պատահել: Իրենց կապը խափանվել է եւ այս հանրային ծառայություն մատուցող ընկերությունը նույնիսկ չի տեղեկացրել իր բաժանորդներին, չի հայցել մեր ներողամտությունը:

Իմ ինտերնետը միացված է քաղաքային հեռախոսահամարի ցանցին: Թե ինտերնետի, թե քաղաքային հեռախոսահամարի համար վճարում եմ ամսեկան ֆիքսված գումարներ: Զանգել-հարցրել եմ, արդյոք իրենք ամսվա վերջին ինձնից գանձելու են ամբողջ ամսվա գումարը այն պարագայում, երբ ամսվա առնվազն 10 տոկոսը չեն սպասարկել ինձ, ասում են՝ ԱՅՈ, ԻՀԱՐԿԵ ԳԱՆՁԵԼՈՒ ԵՆՔ:

Կոչ եմ անում հրաժարվել այս անորակ ծառայություններից: Բիլայն ընկերության անհարգալից վերաբերմունքը իր բաժանորդների նկատմամբ աննախադեպ է նույնիսկ հայ իրականության համար: Այս մասին ֆեյսբուքյան հանրագրում գրում է լրագրող Արման Ղարիբյանը:

 
KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ