08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ռուբլին թանկացել է

Այսօր ԱՄՆ 1 դոլարը հայաստանյան բենկերում գարեկի է գնել  միջինը 484.12 դրամ: Այն վաճառվում է միջինը  487.79 դրամով։ Նախորդ օրվա համեմատ առքի տատանումը եղել է -0.11 դրամ, վաճառքինը՝ -0.07։ Եվրոն բանկերում գնվում է միջինը 515.80 դրամ, վաճառվում՝ 524.12 դրամ։ Եվրոյի առքի տատանումը եղել է -0.50 դրամ, վաճառքինը՝ -0.60։ 1 ռուբլու առքի միջին գինը 8.02 դրամ […]

Մեծ փողեր են «ֆռալու»

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը վստահ է՝ սպասվող խորհրդարանական ընտրություններին բավականին մեծ գումարներն են ծախսվելու, և դա, բնականաբար, վատ անդրադարձ կունենա  երկրի տնտեսության վրա: «Մյուս կողմից էլ պետք է ասել՝  տպավորությունն  այնպիսին է, ասես բոլորն ուզում են քաղաքականությամբ զբաղվել կամ շնչահեղձ եղած՝ ուզում են պատգամավոր դառնալ: Իսկապես, շատերն են ուզում դառնալ պատգամավոր: Ու նրանց մեջ կան փողատերեր: […]

Ոչինչ որ առարկայական չի

Մոտավորապես չորս ամիս է, ինչ վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնավարում է: Տնտեսագիտույան դոկտոր Վարդան Բոստանջյանի կարծիքով՝ այս ժամանակահատվածը կարճ էր, և տեսականորեն հնարավոր չէր մեծ հաջողություններ գրանցել, և տնտեսությունը դուրս բերել այս աղետալի վիճակից: «Վարչապետի հանձնարարականները,  ուղղվածությունը դրական են, անշուշտ, բայց առարկայական ոչինչ չկա:  Այնպիսի մեծ համակարգերի կտրվածքով, ինչպիսին պետությունն է, տնտեսությունը, որը իսկապես բազմաշերտ է, […]

Եվրոն թանկացել է

Այսօրվա դրությամբ՝ ամերիկյան մեկ դոլարը հայաստանյան բանկերից կարելի է գնել 484 ՀՀ դրամ նվազագույն և 485 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում` 487 դրամ նվազագույն և 488.50 դրամ առավելագույն փոխարժեքներով: Իսկ ահա, եվրոն թանկացել է: Մեկ եվրոն գնվում է 512 դրամ նվազագույն և 518 դրամ առավելագույն փոխարժեքներով: Մեկ եվրոն վաճառվում է 522 դրամ նվազագույն և 526 դրամ առավելագույն փոխարժեքներով: Ռուսական ռուբլին […]

Վարչապետը հանձնարարել է ավարտել պետգույքի կառավարման և օտարման ծրագրի մշակման աշխատանքները

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ շաբաթ օրը  տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ: Պետական գույքի կառավարման և օտարման գործընթացի վերաբերյալ ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը զեկուցել է, որ վարչապետի հանձնարարականի հիման վրա բոլոր գերատեսչությունների հետ համատեղ մշակվել է մասնավորեցման նոր ծրագիր, որն արդեն ուղարկվել է կառավարություն և վերջնական քննարկումից հետո […]

Որն է լինելու ազգային փոքրամասնությունների առաքելությունը խորհրդարանում (տեսանյութ)

Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնում է ռեյտինագային համակարգին, կուսակցությունների ներսում հնարավոր ինտրիգներին այդ համակարգի պատճառով, ապագա խորհրդարանում ազգային փոքրամասնությունների ներկայացվածությանը:

«Մենք ֆիքսվել ենք միայն Ռուսաստանի վրա»

Տնտեսագետ  Թաթուլ Մանասերյանը կարծում է՝  ավելի դժվար է կրճատումներ անել, քան զրոյից մասնագետներ գտնելը: «Ավելի հեշտ է զրոյից տուն կառուցել և այնտեղ ապրել, քան թե սարքած տուն մտնել, որի մեջ ոչինչ չես հավանի», – այսօր լրագրողների հետ հանդիպմաը այսպիսի տեսակետ հայտնեց տնտեսագետը: Նրա կարծիքով՝ ներդրումների մասին խոսելիս հարկավոր է առանձնացնել, ասել,  թե ինչի վրա պետք է […]

«Աճ չի գրանցվում և ո՛չ մի ոլորտում»

«Մեր երկրի տնտեսությունը գտնվում է վատթար վիճակում, իսկ իշխանությունները  շարունակում են հասարակությանըմոլորեցնել», – այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։ «Կան մարդիկ, որ եկել են, ու թվում է, թե նոր բացահայտումներ են անում, բայց դրանք բացահայտումներ չեն: Ինչու մենք չենք ուզում զրոյական տնտեսական աճ ունենալու պայմաններում անկեղծ լինել և ասել, որ աճ […]

Ցանկանում ենք ցույց տալ բոլորին մեր երազած երկիրը․ վարչապետի հարցազրույցը The Banker-ին

ՀՀ Վարչապետ Կարեն Կարապետյանի հարցազրույցից հատված, որը հրապարակվել է  բրիտանական հեղինակավոր “The Banker” ամսագրում       Հարց. Պարոն վարչապետ, ի՞նչ տնտեսական նախաձեռնություններ  և ծրագրեր ունեք:         Պատասխան. ՀՀ վարչապետ – Կան մի քանի հիմնական թեմաներ, որ ես կցանկանայի առանձնացնել: Մենք պետք է ստեղծենք իսկապես ազատ, մրցակցային և արդար գործարար միջավայր: Մենք վստահ ենք, որ մեր ազգի ստեղծագործական […]

Քննարկվել են հայ-քուվեյթյան տնտեսական կապերի հետագա զարգացմանն ուղղված հարցեր

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Քուվեյթի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նաուֆ Ալ Էնեզիին: Շնորհավորելով դեսպանին դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ՝ վարչապետը հայտնել է ՀՀ կառավարության աջակցությունը երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացման և ամրապնդման գործում: Կարեն Կարապեպյանը բարձր է գնահատել Հայաստանի և Քուվեյթի միջև քաղաքական փոխգործակցությունը և կարևորել մեծ ներուժ ունեցող տնտեսական կապերի խորացումն ու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի