08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Էռնեկյանը «կխփի» Ծառուկյանին. Հայկական Ժամանակ

Թերթի ունեցած հավաստի տեղեկություններով՝ արգենտիահայ գործարար էդուարդո էռնեկյանի «թիմը» վերջնական որոշում է կայացրել «Զվարթնոց» օդանավակայանին հարող տարածքում զվարճանքների մեծ համալիր կառուցել, որի կազմում լինելու է նաեւ խաղատուն։ Ներկայումս Երեւանի մերձակայքում գործող միակ խաղատունը Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոնն» է, որը ըստ էության գրավել է խաղատնային բիզնեսի ողջ շուկան ու հսկայական շահույթներ է ապահոված սեփականատիրոջը: Օդանավակայանի մերձակայքում կառուցվելիք […]

Հունվարի 1-ից կգործի ռոյալթիների հաշվարկման և վճարման նոր կարգ

Կառավարությունը նախագիծ է ներկայացրել ՀՀ հարկային օրենսգրքում և «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին: Օրենսդրական նախաձեռնությունը ուղղված է ՀՀ հարկային նոր օրենսգրքով սահմանված՝ մետաղական օգտակար հանածոների վերամշակման արդյունքում խտանյութերի կամ ձուլվածքի ձևով ստացված վերջնական արտադրանքի իրացման համար սահմանված ռոյալթիների հաշվարկման և վճարման կարգը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու, ռոյալթիի հաշվարկման բազայի հիմնական մեթոդի […]

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին

Փետրվարի 3-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի և ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ռիչարդ Միլսի միջև, որտեղ քննարկվել են հայ-ամերիկյան տնտեսական համագործակցությանն առնչվող կարևոր հարցեր: Վարդան Արամյանն ընգծել է մի շարք հիմնախնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ արվում են հիմնավոր և կտրուկ քայլեր: Մասնավորապես՝ նա անդրադարձել է տնտեսական […]

«Արմօյլ» ընկերության խնդիրները՝ նախարարության ուշադրության կենտրոնում

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի մոտ տեղի է ունեցել հանդիպում «Արմօյլ» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն Ալֆրեդ Աբեդիի հետ՝ ընկերության կողմից ներկայացված հարցերին լուծում տալու նպատակով, որոնք, ըստ տնօրենի, առաջացել են ինչպես ներմուծման, այնպես էլ ներդրումային ծրագրի իրականացման ընթացքում։ Ալֆրեդ Աբեդիի կողմից, մասնավորապես, բարձրացվել է շուկայում առկա դիզելային վառելիքի, բենզինի, քսուքային նյութերի, յուղերի և […]

Խոշոր հարկատուները նեղն են ընկել

Հայաստանի խոշոր հարկատուները նախորդ տարվա ընթացքում 2015թ. համեմատ զգալի նվազեցրել են իրենց վճարած հարկերի չափը: Խոշոր հարկատուների մեջ առաջինը «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունն է, որը 2016թ. ընթացքում 42.3 մլրդ դրամի հարկ է վճարել` նախորդ տարվա 42.6 մլրդ դրամի փոխարեն: 2015թ. երկրորդ տեղում էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որ 27.5 մլրդ դրամ էր վճարել, մինչդեռ հիմա նրանք 16-րդ տեղում […]

Էդ ձեր տրամադրությունները փոխեք, մի քիչ ժպտացեք, այ մարդ, ինչքան ջղային եք սաղդ նայում

ՀՀ  վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր աշխատանքային այցով Գյումրիում էր: Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ Գյումրին տուրիզմի քաղաք դարձնելու համար կստեղծի ֆոնդ, որի ներդումային փաթեթն այս պահին 10 միլիոն դոլար է։ Հարցին՝ ի՞նչ երաշխիք կա, որ ծրագրերն իրականություն են դառնալու, վարչապետը պատասխանեց. «Ես ձեզ ի՞նչ երաշխիք տամ, բարաթ տա՞մ, ի՞նչ ձևով եք պատկերացնում երաշխիքը, ասեք՝ […]

Խնդիրներ շատ ունենք, բայց հույս չունենք. Արաքսավանի համայնքապետը բարձրաձայնում է

«Մեր համայնքում բազմաթիվ խնդիրներ կան, որոնք շուտափույթ լուծման կարիք ունեն: Խնդիրներ շատ ունենք, բայց հույս չունենք…», – Henaran.am-ի հետ զրույցում պատմեց   Արարատի մարզի Արաքսավան համայնքի ղեկավար Ատոմ Թադևոսյանը: Վերջինս ընդգծեց՝ համայնքը մեծ խնդիրներ ունի ոռոգման ջրի հետ կապված: Ցանցը վերանորոգման կարիք ունի: «Մանկապարտեզը  ևս վերանորոգմանկարիք ունի: 2010 թվականից հետո մեր համայնքում մանկապարտեզն այլևս չի գործում, […]

Տարադրամի փոխարժեքն՝ այսօր

Այսօր հայաստանյան բանկերում  ամերիկյան մեկ դոլարը գնվում է 483.50 դրամ նվազագույն և 484.50 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում` 487 դրամ նվազագույն և 488 դրամ առավելագույն փոխարժեքով: Մեկ եվրոն գնվում է 518 դրամ նվազագույն և 521 դրամ առավելագույն փոխարժեքով, իսկ վաճառվում` 526 դրամ նվազագույն և 529 դրամ առավելագույն փոխարժեքով: Ռուսական ռուբլին գնվում է 8 դրամ նվազագույն և 8. 14 […]

Նախագահը ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստիան Դանիելսոնին: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին և հույս հայտնել, որ մեր երկրում գտնվելու այս երկու օրերին պարոն Դանիելսոնն արդյունավետ և օգտակար հանդիպումներ ու քննարկումներ է ունեցել: Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է արձանագրել, որ նախորդ երկու տարիները […]

Ստուգումներ գազավորված ըմպելիքի շուկայում. որոշ արտադրատեսակներ ոչնչացվել են

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ուսումնասիրություններ է իրականացրել ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքների շուկայում: Այս մասին հայտնում է ՍԱՊԾ մամուլի ծառայությունը: Ծառայությունը ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքներ արտադրող 15 տնտեսավարող սուբյեկտների մոտ արձանագրել է սննդամթերքի անվտանգության ոլորտը կարգավորող իրավական ակտերի պահանջների անհամապատասխանություններ: Հատկանշական են եղել հիգիենային ներկայացվող պահանջների խախտումները, արձանագրվել են նաեւ սննդամթերքի մակնշմանը ներկայացվող պահանջների, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի