09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Անձնական օգտագործման ապրանքների ներմուծումը պարզեցվել է

Պետական եկամուտների կոմիտեն մաքսային ընթացակարգերի ավտոմատացման և դյուրինացման նպատակով փետրվարի 13-ից գործարկել է մաքսային մուտքի անդորրագրի համակարգը: «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» պորտալի շրջանակներում ներդրված համակարգը թույլ կտա ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների ներմուծումը հաշվառելու և անհրաժեշտության դեպքում առաջացած պարտավորությունները վճարելու համար նախկինում կիրառվող ապրանքի հայտարարագրի ներկայացման փոխարեն կիրառել ավելի պարզ մեխանիզմ։ Այսուհետ […]

Նավթի համաշխարհային գները աճում են

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գները աճում են. այդ մասին վկայում են առևտրի տվյալները։ Նյու Յորքի NYMEX ապրանքային բորսայի մարտյան ֆյուչերսներում WTI թեթև տեսակի նավթի գինը բարձրացել է 1.79 %-ով` մեկ բարելի դիմաց հասնելով 53.95 դոլարի, հայտնում է Gazeta.ru-ն: Լոնդոնյան ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսները աճել են […]

Վարչապետն ընդունել է ԵԱՏՄ անդամ պետությունների տրանսպորտի ոլորտի ղեկավար կազմին

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների տրանսպորտի ոլորտի ղեկավար կազմին, ովքեր Հայաստան են ժամանել ԵԱՏՄ պետությունների տրանսպորտի բնագավառի լիազոր մարմինների ղեկավարների 6-րդ խորհրդակցությանը մասնակցելու նպատակով: Ողջունելով հյուրերին ՀՀ կառավարությունում՝ վարչապետը վստահություն է հայտնել, որ նրանց այցը Հայաստան և տրանսպորտի բնագավառի լիազոր մարմինների ղեկավարների 6-րդ խորհրդակցությունը նոր խթան կհանդիսանան այս ոլորտում համագործակցության […]

Վարչապետն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են կոռուպցիայի թեմային

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: Հանդիպմանը ներկա էր նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան գրասենյակի ղեկավար Դեբորա Գրիսերը: Կողմերը քննարկել են ՀՀ կառավարության հակակոռուպցիոն քաղաքականությանը և կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Վարչապետն անդրադարձել է մինչ օրս ՀՀ կառավարության  նախաձեռնած […]

Դոլարն ու ռուբլին թանկացել են

Հայաստանյան բանկերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի նվազագույն գինը 484.50 դրամ է, վաճառքինը՝ 488.50։  Փետրվարի 9-ի համեմատ դոլարի առքի տատանումը եղել է +0.23 դրամ, վաճառքինը՝ +0.27։ Եվրոն գնվում է նվազագույնը 514 դրամով, վաճառվում՝ 522։ Եվրոյի առքի տատանումը եղել է -0.02 դրամ, վաճառքինը՝ -0.05։ Ռուբլու առքի նվազագույն գինը 8.10 դրամ է, վաճառքինը՝ 8.35։ Նախորդ օրվա համեմատ […]

«Դպրոցում մնացել է ընդամենը 46 աշակերտ. ջահելները գնում են գյուղից»

«Մեր համայնքում բազմաթիվ խնդիրներ կան, բայց ամենամեծ խնդիրը խմելու ջրի հետ կապված հարցերն  են. ներքին ցանցը վերանորոգման կարիք ունի: Հատկապես   ձմռանը ջուրը չի հերիքում: Շատերը  հարևանների տնից են ջուր բերում կամ ավելի հեռվից», – Henaran.am-ի հետ զրույցում պատմեց  Վայոց ձորի մարզի  Թառաթումբ  համայնքի ղեկավար  Վահանիկ Մարկոսյանը: Վերջինս շեշտեց՝ Թառաթումբը լեռնային գյուղ է, հողագործության համար […]

Վստահություն կա. Վարդան Արամյան

«Հայաստանը կրճատել է ընթացիկ հաշվի դեֆիցիտը եւ բարելավել է արտաքին պարտքի վճարման հնարավորությունները»,- այս մասին այսօր  կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։ Նախարարի փոխանցմամբ ՝ վերջին մի քանի տարում երկրի ընթացիկ հաշվի դեֆիցիտը 8 տոկոսից կրճատվել է մինչեւ 2.8 տոկոս։ Դա տեղի է ունեցել Ռուսաստան պատրաստի ապրանքների արտահանումը վերականգնելու հաշվին։ 2020 թվականին […]

Լավ է ուշ, քան երբեք. Լ. Մարտիրոսյան

ՀՀ կառավարության կողմից ներկայացված ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցի հարակից զեկուցող պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողվի անդամ Լևոն Մարտիրոսյանը ներկայացրեց, որ հանձնաժողովում բուռն քննարկում է եղել, և տվել են դրական եզրակացություն: «Եթե չասեմ տարակուսանք, ապա զարմանք հնչեցրեցինք, որ քաղաքացիական օրենսգիրքը 1998 թվականին է ընդունվել, և շուրջ 19 […]

Նավթի համաշխարհային գներն աճում են

Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են: Նյույորքյան ապրանքային բորսայում (NYMEX) թեթեւ տեսակի նավթի WTI տեսակի մարտի ֆյուչերսներն աճել են 0.46%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 52.58 դոլարի: Լոնդոնյան ICE Futures բորսայում նավթի Brent տեսակի ապրիլի ֆյուչերսները՝ մատակարարմամբ, աճել են 0.49%-ով եւ հասել 55.39 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

Նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքները ցույց են տալիս՝ նավթի համաշխարհային գները նվազում են: WTI տեսակի նավթի մարտի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) նվազել է 1.13  տոկոսով՝ մինչև 51.58դոլար մեկ բարելի դիմաց: Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի ապրիլի մատակարարումների ֆյուչերսների գինը նվազել է 0.74 տոկոսով՝ մինչև 54.64  դոլար […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի