09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Իրան-Հայաստան բարձրավոլտ երրորդ գծի կառուցման շուրջ

 Իրան-Հայաստան 400 կՎ լարմամբ էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման ծրագրի շրջանակներում անցած տարի մեկնարկել են սարքավորումների ներկրման, հենասյուների հիմքերի փորման, բետոնավորման և հենասյուների մոնտաժման աշխատանքները։ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի վարկային և դրամաշնորհային ծրագրերի բաժնի պետ Հրայր Հարությունյանի խոսքով, Էլեկտրահաղորդման տարբեր հատվածներում կառուցվել է շուրջ 100 կմ մոտեցման ճանապարհ, կատարվել է 121 խարսխային […]

Պետբյուջե է վերականգնվել 402 մլն դրամից ավելի գումար

ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության վարչական վարույթների բաժնում 2016 թվականին իրականացվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ 461 վարույթ, որից 37-ն ուղարկվել է հետաքննության բաժին, 423-ով հարուցվել է վարչական վարույթ: 240 վարույթով նշանակվել է շուրջ 484 մլն դրամ վարչական տուգանք, որից պետբյուջե է վերականգնվել 402 մլն դրամից ավելի գումար: Վարույթներն իրականացվել են օրենքով […]

Նախարարը բարձրացնում է ռոումինգի սակագների հարցը /տեսանյութ/

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը փետրվարի 7-ին այցելեց «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերություն: Այցի նպատակը ընկերության ծրագրերին ծանոթանալն ու ոլորտի խնդիրները լսելն էր: Բարձր կարևորելով ընկերության դերը երկրի տնտեսության մեջ՝ Վահան Մարտիրոսյանն ընդգծեց, որ գնահատում է նաև այն սոցիալական պատասխանատվությունը, որը «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը վերցրել է իր վրա։ Ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանի խոսքով` հեռահաղորդակցության ոլորտում խնդրահարույց […]

Տարադրամի փոխարժեքն՝ այսօր

Հայաստանյան բանկերում ամերիկյան մեկ դոլարն այսօր կար գնվում է 483.50 դրամ նվազագույն և 484.50 դրամ առավելագույն փոխարժեքով: Այն վաճառվում է 487.50 դրամ նվազագույն և 488 դրամ առավելագույն փոխարժեքով: Մեկ եվրոն գնվում է 513 դրամ նվազագույն և 516.50 դրամ առավելագույն փոխարժեքով, իսկ վաճառվում` 522 դրամ նվազագույն և 525 դրամ առավելագույն փոխարժեքով: Ռուսական ռուբլին գնվում է  8.05 դրամ նվազագույն […]

ՊԵԿ-ից զգուշացնում են

Ընտանեկան ձեռնարկատիրությամբ զբաղվողները և շրջանառության հարկ վճարողները պետք է մինչև փետրվարի 20-ը հարկման դաշտի ընտրության վերաբերյալ հայտարարություն ներկայացնեն: «Շրջանառության հարկի մասին» և «Հարկերի մասին» ՀՀ օրենքների համաձայն, ընտանեկան ձեռնարկատիրությամբ սուբյեկտները և շրջանառության հարկ վճարողներն (ՀՀ-ում ռեզիդենտ համարվող առևտրային կազմակերպությունները, անհատ ձեռնար­կա­տերերը և նոտարները) իրենց ընտրած հարկման դաշտի վերաբերյալ, յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից մինչև փետրվարի 20-ը, […]

Աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել

«Երևանի ոսկերչական գործարան» ԲԲԸ-ի 80% պետական սեփականություն հադիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները Էկոնոմիկայի նախարարությունից 2015թ. փոխանցվել են ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը: Պետական գույքի կառավարման վարչության կողմից իրականացվող ֆինանսատնտեսական մոնիտորինգի տվյալներով՝   ընկերության  վերջին տարիների արդյունքը բացասական է, ինչից ելնելով, Երևանի ոսկերչական գործարանի գլխավոր տնօրեն Գագիկ Կաֆյանը դիմում է ներկայացրել՝ աշխատանքից ազատվելու վերաբերյալ:  

Նավթի համաշխարհային գներն աճում են

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առքուվաճառքի տվյալները վկայում են այն մասին, որ  նավթի համաշխարհային գներն աճում են, հայտնում է Gazeta.ru-ն: (NYMEX) թեթև տեսակի WTI նավթի ապրիլին մատակարարվող ֆյուչերսները աճել են 0.25 տոկոսով՝ հասնելով մեկ բարելը 53.14 դոլարի: Լոնդոնյան ICE Futures բորսայում նավթի Brent տեսակի ֆյուչերսները, որոնք մատակարարվելու են ապրիլին, աճել են 0.32 տոկոսով և […]

Տանում եք, մի հատ խաշ եք կերցնում, ասում՝ հավանություն են տվել. Բագրատյանն՝ իշխանություններին

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի խոսքով՝ ամենածանրակշիռ խնդիրը տնտեսության զարգացման համար ՀՀ Կենտրոնական բանկն է: Այս մասին նա խոսեց այսօր Ազգային ժողովում «Կուտակային կենսաթոշակների» մասին ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու նախագծի քննարկման ժամանակ: Նա նշեց, որ ԿԲ-ի ազդեցությունը տնտեսության ավելի մեծ է, քան Կառավարության ազդեցությունը, ինչը մեծ սխալ է: «Կենտրոնական բանկը […]

Պարզ երևում է՝ ով է կուրծք ծեծում. պատգամավորները ձայները բարձրացրին

Խորհրդարանը քննարկում է «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագծի հարակից զեկուցող Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ ական Հակոբ Հակոբյանը նշեց, որ օրենքը պայմանավորված է Կուտակային կենսաթոշակների հետ կապված օրենքների կիրառման ընթացքում մինչ այժմ ի հայտ եկած խնդիրների լուծման անհրաժեշտությամբ: ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ […]

Դոլարն էժանացել է

Հայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը փետրվարի 6-ին կազմել է 485,79 դրամ: Փետրվարի 5-ի համեմատ՝ դոլարն  արժեզրկվել է 0.01 դրամով: Եվրոյի փոխարժեքը կազմել է 522,03 դրամ՝ արժևորվելով 0,23 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 606,12 դրամ է՝ փետրվարի 5-ի համեմատ այն արժեզրկվել է 0,35 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը փետրվարի 6-ին կազմել է 8.15 դրամ` փետրվարի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի