04 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Վստահություն կա. Վարդան Արամյան

«Հայաստանը կրճատել է ընթացիկ հաշվի դեֆիցիտը եւ բարելավել է արտաքին պարտքի վճարման հնարավորությունները»,- այս մասին այսօր  կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։

Նախարարի փոխանցմամբ ՝ վերջին մի քանի տարում երկրի ընթացիկ հաշվի դեֆիցիտը 8 տոկոսից կրճատվել է մինչեւ 2.8 տոկոս։

Դա տեղի է ունեցել Ռուսաստան պատրաստի ապրանքների արտահանումը վերականգնելու հաշվին։ 2020 թվականին արտաքին պարտքի ամենալուրջ ծանրաբեռնվածությունը կլինի՝ 500 մլն եվրո սուվերեն եվրապարտատոմսերի թողարկի մարումը։ Բայց Հայաստանը կարող է պարտքի վճարումը տեղափոխել մի քանի տարով հետաձգել՝ հին պարտատոմսերը մարելով նորերի թողարկով։ Հայաստանը նման բան արել էր 2015–ի մարտին, երբ երկիրը 500 մլն դոլար եվրապարտատոմսերից 205 մլն դոլարն ուղղեց նախորդ 700 դոլարի պարտքը մարելուն։

«Ներդրողները կարող են նման պարտատոմսեր գնել, եթե երկրում մակրոտնտեսական վիճակը նրանց վստահություն ներշնչի։ Մեր նկատմամբ նման վստահություն կա»,– ընդգծեց  Արամյանը։

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ