25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Դպրոցում մնացել է ընդամենը 46 աշակերտ. ջահելները գնում են գյուղից»

«Մեր համայնքում բազմաթիվ խնդիրներ կան, բայց ամենամեծ խնդիրը խմելու ջրի հետ կապված հարցերն  են. ներքին ցանցը վերանորոգման կարիք ունի: Հատկապես   ձմռանը ջուրը չի հերիքում: Շատերը  հարևանների տնից են ջուր բերում կամ ավելի հեռվից», – Henaran.am-ի հետ զրույցում պատմեց  Վայոց ձորի մարզի  Թառաթումբ  համայնքի ղեկավար  Վահանիկ Մարկոսյանը:

Վերջինս շեշտեց՝ Թառաթումբը լեռնային գյուղ է, հողագործության համար այնքան էլ բարենպաստ պայմաններ չկան, ուստի շատերը հատկապես անասնապահությամբ են զբաղվում: Գյուղացիների սոցիալական վիճակը ծանր  է: Ովքեր հնարավորություն ունեն, հեռանում են գյուղից՝ ավելի  բարեկեցիկ կյանք ունենալու ակնկալիքով:

«Մեր համայնքում մեծ դպրոց կա, բայց, ցավոք աշակերտների քանակը քիչ է: Դպրոցը մի քանի տարի առաջ ենք վերանորոգել, ընդամենը 46 աշակերտ կա: Երիտասարդները թողնում, գնում են այս գյուղից: Աշխատանք  էլ չկա… մի խոսքով՝ դժվար է», – եզրափակեց Թառաթումբի համայնքապետը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ