25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լավ է ուշ, քան երբեք. Լ. Մարտիրոսյան

ՀՀ կառավարության կողմից ներկայացված ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցի հարակից զեկուցող պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողվի անդամ Լևոն Մարտիրոսյանը ներկայացրեց, որ հանձնաժողովում բուռն քննարկում է եղել, և տվել են դրական եզրակացություն: «Եթե չասեմ տարակուսանք, ապա զարմանք հնչեցրեցինք, որ քաղաքացիական օրենսգիրքը 1998 թվականին է ընդունվել, և շուրջ 19 տարի է պահանջվել, որ սերվիտուտի նման հին, վաղուց գոյություն ունեցող ինստիտուտի հասկացությունը և տարատեսակները նկարագրվեն»,-ասաց նա և նշեց, որ քննարկվող տարատեսակները վաղուց են հայտնի:

«Այսինքն՝ սերվիտուտը Հին Հռոմից եկած ինստիտուտ է, և ինչպես ասում են՝ լավ է ուշ, քան երբեք»,-նշեց նա: Հիշեցնենք, որ հիմնական զեկուցող ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը ներկայացնելով քննարկվող հարցը, նշել է, որ փոփոխությունները մասնավորապես վերաբերում է սերտիտուտի ինստիտուտին կամ ուրիշ գույքից սահմանափակ օգտվելու իրավունքին և սահմանվել են անձնական սերվիտուտի տարատեսակներ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ