07 Մարտի, Saturday, 2026
KFC

Ռուբլին մեծ թափով անկում կապրի․ մասնագետներ

Տնտեսական ու քաղաքական ռեֆորմների կենտրոնի ղեկավար Նիկոլայ Միրոնովը վստահ է, որ մոտ ժամանակում ռուսական ռուբլին մեծ թափով անկում կապրի, ինչն էլ ՌԴ-ում գնաճի պատճառ կդառնա։

«Կարծում եմ՝ ռուբլին անկում կապրի։ Նավթագազային տնտեսության դեպքում այլընտրանք չկա՝ բյուջեն պակասում է, ստիպված ծախսվում են ռեզերվային ֆոնդերը»,- ասել է նա, գրում է Ura.ru-ն։

 

Վատատեսական կանխատեսում է արել նաեւ «Ցերիխ Կապիտալ Մենեջմենթ» ընկերության վերլուծաբան Անդրեյ Վերնիկովը։

«Իսկապես, մենք կանխատեսում ենք, որ ռուբլին կտրուկ անկում կապրի, սակայն նավթային շուկայում թե ինչ կլինի, առայժմ պարզ չէ։ Ամենայն հավանականությամբ՝ նավթի գինը եւս կընկնի»,- ասել է նա։

 

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ