08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Դոլարը շարունակում է թանկանալ

Հայաստանյան բանկերում այսօր ամերիկյան մեկ դոլարը  կարելի է գնել  է 484.50 դրամ նվազագույն և 485. 50 դրամ առավելագույն փոխարժեքով; Այն վաճառվում է  488.50 դրամ նվազագույն և 489.50  դրամ առավելագույն փոխարժեքով: Մեկ եվրոն գնվում է 513 դրամ նվազագույն և 518 դրամ առավելագույն փոխարժեքով, իսկ վաճառվում` 522 դրամ նվազագույն և 525  դրամ առավելագույն փոխարժեքով: Ռուսական ռուբլին գնվում է 8։05 […]

Պայքար կոռուպցիայի դեմ. Ի՞նչ քայլեր են նախատեսված

Կոռուպցիայի դեմ պայքարի նպատակը կոռուպցիայի հաղթահարումն է, այն ծնող և դրա տարածմանը խթանող պատճառների ու պայմանների վերացումը, երկրում բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի ձևավորումը, որն էլ իր հերթին կնպաստի ժողովրդավարական ինստիտուտների, քաղաքացիական հասարակության և իրավական պետության հիմնավոր հաստատմանը, ազատ տնտեսական մրցակցությանը, տնտեսության զարգացմանն ու աղքատության նվազեցմանը: Քաղաքական կուսակցություններն իրենց ծրագրերում նշում են, որ անխնա պայքարելու են կաշառակերության, […]

Դոլարն ու եվրոն թանկացել են

Այսօր ամերիկյան դոլարը գնվում է նվազագույնը 484.50 դրամով, առավելագույնը՝ 485.50: Դոլարի վաճառքի նվազագույն գինը 488 դրամ է, առավելագույնը՝ 489: Նախորդ օրվա համեմատ առքի տատանումը եղել է +0.24 դրամ, վաճառքինը՝ +0.21: 1 եվրոն բանկերը գնում են նվազագույնը՝ 515, առավելագույնը՝ 518 դրամով: Եվրոյի վաճառքի նվազագույն գինը 524 դրամ է, առավելագույնը՝ 526: Հունվարի 17-ի համեմատ եվրոյի առքի տատանումը […]

Նավթի համաշխարհային գներն աճում են

Լոնդոնյան և նյույորքյան բորսաներում սակարկությունների արդյունքները ցույց են տալիս՝  նավթի համաշխարհային գներն աճում են: թԹեթև տեսակի նավթի WTI տեսակի փետրվարի ֆյուչերսներն աճել են 0.32 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 52.65 դոլարի: Լոնդոնյան ICE Futures բորսայում նավթի Brent տեսակի մարտի ֆյուչերսները՝ մատակարարմամբ, աճել են 0.29 տոկոսով և հասել 55.63 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

Քննարկվեցին KfW բանկի կողմից իրականացվող ծրագրերը և հետագա համագործակցության հնարավորությունները

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հունվարի 17-ին ընդունեց KfW գերմանական զարգացման բանկի պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցում էին բանկի էներգետիկ դեպարտամենտի պետ Թոմաս Այզենբախը, բանկի գլխավոր ինժեներ Ռալֆ Կյունաստը, էներգետիկ ոլորտի հայաստանյան ծրագրերի ղեկավար Սանդրա Լուտցը և բանկի Երևանի ներկայացուցչության ծրագրերի գլխավոր համակարգող Բելլա Անդրիասյանը։ Քննարկվեցին էներգետիկ ոլորտում իրականացվող ծրագրերի ընթացքը և հետագա […]

Ներդրումային քաղաքականության հետընտրական հեռանկարները

Հայաստանի Հանրապետություն ներդրումային հոսքերի ակտիվացման անհրաժեշտության մասին քննարկումներն այսօր բավականին շատ են: Այս համատեքստում ուսումնասիրելով խորհրդարանում հայտնվելու հավակնություն ունեցող քաղաքական ուժերի ծրագրերը` պետք է նշել, որ բոլորն ունեն համանման ազնիվ ու արդարացի ձգտումներ` նորարարական ծրագրերի կատարելագործում և նախաձեռնությունների խթանում, ներդրումային ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի կատարելագործում, տեղական և օտարերկրյա ներդրողների համար գործունեության հավասար պայմանների ապահովում, ներդրումային […]

Դոլարը շարունակում է թանկանալ

ԱՄՆ 1 դոլարըհայաստանյան բանկերում  այսօր կարելի է գնել նվազագույնը  484 դրամով: Այն վաճառվում է 487.50 դրամով: Նախորդ օրվա համեմատ դոլարի առքի տատանումը եղել է +0.06 դրամ, վաճառքինը՝ +0.05 դրամ: 1 եվրոն բանկերը գնում են նվազագույնը 512, վաճառում՝ 521 դրամով: Եվրոյի առքի տատանումը եղել է -0.23 դրամ, վաճառքինը՝ -0.34 դրամ: Ռուբլու առքի նվազագույն գինը 7.97 դրամ […]

Հանճարեղ պլան է պետք

«Այն ճանապարհը, որով ընթանում է վարչապետը, և  օրերս տեղի ունեցած  մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացված նյութերը, որոնք ներառում էին մեր երկրի տնտեսության զարգացման տարբեր ոլորտները, բավականին գրագետ էին, համակարգված, հիմնավորված», – Henaran.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Զոյա Թադևոսյանը՝ շեշտելով՝ վարչապետի՝ մամուլի ասուլիսի ընթացքում հնչեցրած հայեցակետերը հուսադրող էին: «Բայց թե որքանով վարչապետը կկարողանա կյանքի կոչել այդ հայեցակետերը, […]

ԵԱՏՄ-ում արդյունաբերական արտադրանքի ծավալները աճել են

Այսօր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամ Տատյանա Վալովայան «Սպուտնիկ-Արմենիա» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ նախորդ՝ 2016-ը բարդ տարի էր, սակայն այնուամենայնիվ դրա տնտեսական արդյունքներն ավելի հուսադրող էին, քան դրա նախորդ տարվանը; «ԵԱՏՄ-ում 0,2 տոկոսով աճել են արդյունաբերական արտադրանքի ծավալները: Նաեւ կրկնակի կրճատվել են ինֆլյացիոն երեւույթները`հասնելով 6 տոկոսի, ինչը դրական հարթակ է ստեղծում հետագա տնտեսական […]

Նավթի համաշխարհային գներն աճում են

Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում նավթի համաշխարհային գներն աճում են: Նյույորքյան ապրանքային բորսայում (NYMEX) թեթեւ տեսակի նավթի WTI տեսակի փետրվարի ֆյուչերսներն աճել են 0.27%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 52.51 դոլարի: Լոնդոնյան ICE Futures բորսայում նավթի Brent տեսակի մարտի ֆյուչերսները՝ մատակարարմամբ, աճել են 0.32%-ով եւ հասել 55.63 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի