08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ոչ պարենային ապրանքների գնանկումը կազմել է 3,4 տոկոս

ԱՎԾ-ի հրապարակած ցուցանիշներից տեղեկանում ենք, որ 2016-ի դեկտեմբերին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ Հայաստանում գրանցվել է 1,1 տոկոս գնանկում, իսկ այս տարվա նոյեմբերի նկատմամբ դեկտեմբերին արձանագրվել է 1,1 տոկոս գնաճ: 2016-ի դեկտեմբերին 2015-ի դեկտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների գները նվազել են 3,4 տոկոսով, իսկ այս տարվա նոյեմբերի համեմատ՝ 0,8 տոկոսով: Նոյեմբերի նկատմամբ 0,8 տոկոս գնանկումը հիմնականում […]

Դոլարը ամրապնդում է դիրքերը

Ըստ Rate.am–ի՝ հայաստանյան առևտրային բանկերում արտարժույթն այսօր՝ հունվարի 14-ին, վաճառվում է հետևյալ փոխարժեքներով։ Մեկ դոլարը գնվում է նվազագույնը 483.50 դրամով, առավելագույնը՝ 485 դրամով, վաճառվում է նվազագույնը՝ 487.50 դրամով, առավելագույնը՝ 488.50 դրամով: Մեկ եվրոն գնվում է նվազագույնը 510 դրամով, առավելագույնը՝ 514 դրամով, իսկ վաճառվում է նվազագույնը 520.10 դրամով, առավելագունը՝ 525 դրամով: Մեկ ռուսական ռուբլին գնվում է […]

10 կարևորագույն իրադարձություն, որ բեկում մտցրեց մեր կյանքում…

Եվ այսպես, 3 օր է մնացել 2016-ի ավարտին, և Henaran.am-ը որոշել է կարճ անդրադարձ այս տարվա ընթացքում տեղի ունեցած կարևորագույն իրադարձություններին: Կարելի է միանշանակ պնդել, որ 2016 թվականը բեկումնային ու շրջադարձային տարի էր Հայաստանի, հայ ժողովրդի համար՝ ապրիլյան պատերազմ, սահմանադրական բարեփոխումներ, նոր Ընտրական օրենսգիրք, նոր Կառավարություն, ՊՊԾ գնդի գրավում, Հռոմի պապի այց, չմոռանանք նաև, որ […]

Վարչապետն ամփոփել է ՀՀ կառավարության գործունեության 100 օրը․ ամբողջական փաստաթուղթը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում վարչապետն ամփոփել է ՀՀ կառավարության գործունեության 100 օրը և ներկայացրել  ըստ ոլորտների ախտորոշված խնդիրները, դրանց լուծման տեսլականը  և այդ ուղղությամբ 100 օրում կատարված աշխատանքները: Կից ներկայացվում է տեղեկատվություն ՀՀ կառավարության գործունեության 100 օրվա վերաբերյալ: Փաստաթուղթն ամբողջությամբ՝ այստեղ

Կրճատումների մեջ հստակ տրամաբանություն կա

ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակումից չորս ամիս անց Կարեն Կարապետյանը հանդիպեց լրագրողներին եւ հանդիպումը սկսեց՝ անցած տոները շնորհավորելով եւ առավելագույնս արդյունավետ աշխատանք մաղթելով։ Վարչապետը ներկայացրեց իր 100 օրվա պաշտոնավարման աշխատանքը, ներկայացրեց պետական կառավարման ախտորոշումը, թե ինչ է արվել: Նա նշեց, որ ՀՀ կառավարության օպտիմալացման քայլերի արդյունքում տնտեսվել է 5 միլիարդ դրամից ավելի գումար: Վարչապետի խոսքով՝ կրճատումների […]

Հայաստանը նոր տարանցման ուղի դառնալու հնարավորություն է ձեռք բերում

Իրանի կողմից մեկ անգամ չէ, որ ՀՀ իշխանություններին տարբեր ձևաչափերով ակնարկներ և առաջարկություններ են արվել էներգետիկ և տրանսպորտային տարանցման նշանակության ռազմավարական նախագծերի շուրջ համագործակցության վերաբերյալ: Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Ռոհանին, Հայաստան այցի ժամանակ, հայտարարեց, որ «Հայաստանի աշխարհագրական և Իրանի աշխարհագրական դիրքերը ևս չափազանց կարևոր են, ու երկու երկրները կարող են ունենալ տարանցիկ միջանցք, Հյուսիս-Հարավ առանցքում»: […]

Նպատակը նվազագույն գնով էլեկտրաէներգիայի արտադրությունն է

Էներգետիկ համակարգի զարգացման վերաբերյալ Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը  հանձնարարական է տվել Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարներին: «ՀՀ հանրային  ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ համագործակցելով, ուսումնասիրել և եռամսյա ժամկետում ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել «Հայաստանի Հանրապետության էներգետիկ համակարգի մինչև 2036թ. զարգացման ուղիները» ծրագրում անհրաժեշտ փոփոխություններ կատարելու առաջարկություն`  նպատակ դնելով  նվազագույն գնով […]

Քննարկվել են Հայաստանում «Կոկա-Կոլա Հելլենիկ» ընկերության գործունեության ընդլայնմանն առնչվող հարցեր

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է «Կոկա-Կոլա Հելլենիկ» ընկերության տարածաշրջանային տնօրեն Քիթ Սանդերսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը կարևորել է «Կոկա-Կոլա Հելլենիկ»-ի գործունեությունը մեր երկրում և պատրաստակամություն հայտնել քննարկել ընկերության առաջիկա ծրագրերը, հուզող հարցերն ու խնդիրները: Քիթ Սանդերսն ընդգծել է, որ գիտեն բիզնես համայնքի նկատմամբ կառավարության առանձնահատուկ վերաբերմունքի մասին և ավելացրել, որ «Կոկա-Կոլա Հելլենիկ»-ը մեծ նշանակություն է տալիս […]

11 թվի փողը արդեն օդում թռչում ա, էլ փող չկա. Վանաձորում այսօր «թեժ» էր

Նախնական պայմանավորվածության համաձայն՝ Վանաձոր-Քիմպրոմի նախկին աշխատակիցներն այսօր առավոտյան էլ հավաքվեցին Լոռու մարզպետարանի բակում՝ ակնկալելով սպառիչ պատասխան ստանալ իրենց չվաճարված աշխատավարձերի պարտքի վերաբերյալ: Այս անգամ էլ ցուցարարներին պատասխանեց մարզպետ Արթուր Նալբանդյանը: Ավելի քան 100 ցուցարարների պահանջը նույնն է՝ 4 ամսվա աշխատավարձի պարտքն ու վերջնահաշվարկը մարել: Գործարանի ընդհանուր պարտքը նախկին աշխատակիցներին կազմում է 140 միլիոն դրամ: «Ինչ […]

Տնտեսության վիճակը դեռ շատ ծա՞նր է (վիդեո)

«2017 թ-ի մեր կանխատեսումները հետևյալն են` արտահանման մասով այն աճի տեմպերը, որ ունեցել ենք 2016 թ-ին` առնվազն կպահպանենք ու ավելի կգերազանցենք դրանք: Աճի տեմպեր կունենանք նաև ներդրումների մասով, այս ուղղությամբ  2016 թ-ի վերջին եռամսյակում բավականաչափ աշխատանքներ ենք իրականացրել, նախապատրաստել ենք դաշտը և ակնկալում ենք, որ 2017 թ-ին և′ տնտեսական աճը, և′ տնտեսական ակտիվության բոլոր ցուցանիշներն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի