08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Փող բերողը. Հայկական ժամանակ

Ըստ որոշ փորձագետների՝ ՀՀ դրամի կայունության պատճառներից մեկը բանկային համակարգում տեղի ունեցած իրադարձություններն են։ Խոսքը բանկերի ընդհանուր կապիտալի մեծացման պահանջն է, որը 2014 թվականին սահմանեց Կենտրոնական բանկը։ Ըստ այդմ, ՀՀ-ում գործող բանկերի ընդհանուր կապիտալը մինչև անցած տարվա դեկտեմբերի 30-ը 5 միլիարդ դրամից պետք է հասցվեր 30 միլիարդ դրամի։ Քանի որ մեր բանկերից մի քանիսը ունեն […]

Տարադրամի փոխարժեքն այսօր

Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 483 դրամ նվազագույն և 484.50 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում` 487.50 դրամ նվազագույն և 488. 50 դրամ առավելագույն փոխարժեքով: Մեկ եվրոն գնվում է 510 դրամ նվազագույն և 519 դրամ առավելագույն փոխարժեքով, իսկ վաճառվում` 520 դրամ նվազագույն և 528 դրամ առավելագույն փոխարժեքով: Ռուսական ռուբլին գնվում է 7.99 դրամ նվազագույն և 8. 10 […]

Հայաստանում բանանի մենաշնորհի խնդիր չկա. ՊԵԿ-ը պարզաբանել է

Հայաստանում բանանի մենաշնորհի խնդիր չկա: Այս մասին հայտարարություն է տարածել Պետեկամուտների կոմիտեն՝ անդրադառնալով ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե «բանանի մենաշնորհը չի կոտրվել նոր կառավարության գործունեության ընթացքում»: ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ նաեւ ասվում է.  «2016թ. ընթացքում բանանի ներկրում է իրականացրել 48 կազմակերպություն եւ անհատ: Եթե այս վիճակագրությունն ԱԺ պատգամավորի համար համոզիչ չէ, եւ եթե պարոն […]

Կարեն Կարապետյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ: Օրակարգային առաջին հարցով խորհուրդն անդրադարձել  է  Հանրային ծառայությունների մատուցման ոլորտում վարչական կոռուպցիայի հաղթահարման խնդիրներին: Զեկուցող «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Զադոյանն առաջարկել է ՀՀ-ում կրկին գործարկել հակակոռուպցիոն կենտրոններ և նշել, որ 2011 թվականից մինչ 2014-ն ընկած […]

Դոլարն էժանանում է

Հունվարի 21-ին Rate.am-ի դրությամբ` ամերիկյան մեկ դոլարը գնվում է 484 դրամ նվազագույն և 484.50 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում` 487.50 դրամ նվազագույն և 488.50 դրամ առավելագույն փոխարժեքով: Մեկ եվրոն գնվում է 510 դրամ նվազագույն և 515.50 դրամ առավելագույն փոխարժեքով, իսկ վաճառվում 520 դրամ նվազագույն և 525 դրամ առավելագույն փոխարժեքով: Ռուսական ռուբլին գնվում է 7.95 դրամ նվազագույն և […]

Սուրեն Կարայանը հանդիպել է դեղագործության ոլորտի ներկայացուցիչների հետ

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հունվարի 20-ին հանդիպել է Հայաստանի դեղագործական ոլորտի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու վերջիններիս խնդիրները և մտահոգությունները, մասնավորապես՝ Եվրասիական տնտեսական միության շուկա մուտք գործելու առնչությամբ։ Ներկայացվել է Եվրասիական տնտեսական միության տարածքում այս տարվա հունվարի 1-ից գործող դեղերի միասնական շուկայի ընձեռած հնարավորությունները և դեղ արտադրողների համար նախատեսվող գործընթացները։ «Լիկվոր» ՓԲԸ-ի կողմից […]

Տալիս եք շատ կոշտ և առարկայական միջոցառումների ծրագիր. վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների օգտագործման խնդիրների վերաբերյալ: Նշենք, որ ՀՀ կառավարության՝ 2016թ. դեկտեմբերի 15-ի նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ բնապահպանության նախարարին հանձնարարել էր՝ մեկամսյա ժամկետում ուսումնասիրել և ներկայացնել տեղեկատվություն ՀՀ-ում առանց ջրօգտագործման թույլտվության գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբեկտների վերաբերյալ, ինչպես նաև ներկայացնել առաջարկություններ ապօրինի ջրօգտագործումը […]

Կօգնի բացահայտել տաղանդավոր երեխաներին

Վանաձորի Տեխնոլոգիական կենտրոնում բացվեց Յանդեքս ընկերության և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ իրականություն դարձած Ծրագրավորման դպրոցը: Նախագիծն իրականացվում է 9-11-րդ դասարանների աշակերտների համար, որոնք ցանկանում են ձեռք բերել ծրագրավորման հմտություններ: Ծրագրի նպատակն է ծանոթացնել աշակերտներին ծրագրավորմանը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատանքի հեռանկարներ ստեղծել նրանց համար և նպաստել ՏՏ ոլորտի զարգացմանը Լոռու մարզում: Յանդեքս ընկերության գլխավոր տնօրեն […]

ՊԵԿ-ը համագործակցության է հրավիրում տնտեսվարողներին

Արտաքին տնտեսական գործունեության բարեխիղճ և պարտաճանաչ մասնակիցներն առաջիկայում մաքսային մարմնի գործընկերոջ կարգավիճակ կստանան, ինչը նրանց մաքսային ձևակերպումների և հսկողության գործընթացներում տարատեսակ պարզեցումներից օգտվելու հնարավորություն կտա: ՊԵԿ նախագահի հրամանով արդեն սահմանվել են լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակի տրամադրման համար անվտանգության առումով ռիսկային չհամարվող երկրների չափանիշները, որոնք ներկայացվել են Արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման: Լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ ստանալու […]

Նավթի համաշխարհային գներն աճում են

Լոնդոնյան և նյույորքյան բորսաներում սակարկությունների արդյունքր ցույց է տալիս՝ նավթի համաշխարհային գներն աճում են: Թեթև տեսակի նավթի WTI տեսակի փետրվարի ֆյուչերսներն աճել են 0.39 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 51.47 դոլարի: Լոնդոնյան ICE Futures բորսայում նավթի Brent տեսակի մարտի ֆյուչերսները՝ մատակարարմամբ, աճել են 0.44 տոկոսով և հասել 54.36 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի