20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Կարեն Կարապետյանը իր փողերը կտա. Հայկական Ժամանակ

Թերթի տեղեկություններով` ՀՀ վարչապետ Կարեն Կա­րապետյանը մտադիր է իր անձնական միջոցներից ներդրումներ կատարել Գյումրիում: Այդ ներդրում­ները ուղղվելու են Գյումրիի կենտրոնում հին փո­ղոցների վերականգնման ծրագրին:

Ըստ այդ ծրագրի Գյումրիի նշված հատվածում լինե­լու են հյուրանոցներ, ռեստորաններ, արհեստանոցներ, եւ այն դառնալու է գրավիչ վայր զբոսաշրջիկնե­րի համար: Ենթադրվում է, որ այդ ծրագիրը մի կող­մից կունենա բիզնես նպատակներ եւ կկարողանա ապահովել ներդրումների շահութաբերությունը, մյուս կողմից կցրի Գյումրիում առկա բարոյահոգեբանական ծանր մթնոլորտը:

Կարեն Կարապետյանը մտադիր է իր ներդրումները իրականացնել հրապարակայնորեն, եւ դրա նպատակը հնարավոր այլ ներդրողներին ներգրավելն է: Վարչապետը շատ է ոգեւորված այս ծրագրով: Նկատենք, որ Գյումրիի բնակչու­թյունը պաշտոնական վիճակագրությամբ ամենաաղքատն է այլ քաղաքների բնակչության համեմատ: Այստեղ աղքատ է համարվում բնակչությւսն մոտ կեսը:

Թե որքանով է հաջողված այս ծրագիրը բիզնես տեսանկյունից եւ որքանով կազդի բարոյահոգեբանական մթնոլորտի վրա, կերեւա ապագայում, երբ այն կիրականացվի: Եթե, իհարկե, իրականացվի:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ