25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Պայքար կոռուպցիայի դեմ. Ի՞նչ քայլեր են նախատեսված

Կոռուպցիայի դեմ պայքարի նպատակը կոռուպցիայի հաղթահարումն է, այն ծնող և դրա տարածմանը խթանող պատճառների ու պայմանների վերացումը, երկրում բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի ձևավորումը, որն էլ իր հերթին կնպաստի ժողովրդավարական ինստիտուտների, քաղաքացիական հասարակության և իրավական պետության հիմնավոր հաստատմանը, ազատ տնտեսական մրցակցությանը, տնտեսության զարգացմանն ու աղքատության նվազեցմանը:

Քաղաքական կուսակցություններն իրենց ծրագրերում նշում են, որ անխնա պայքարելու են կաշառակերության, պետական ունեցվածքի հափշտակության, ստվերային տնտեսության և հովանավորչության դեմ: Իսկ ինչ մակարդակում է այսօր կոռուպցիայի դեմ պայքարը մեր երկրում, և ինչպիսի սպասելիքներ կարելի է ունենալ կարճաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարում: 2016 թվականի ընթացքում իրականացվել են հետևյալ քայլերը`

• Քրեականացվել է ապօրինի հարստացումը, ապօրինի հարստացման հանցակազմի համար նախատեսված է 3-ից ¬6 տարվա ազատազրկում, ինչպես նաև որոշ պաշտոններում նշանակվելու իրավունքից զրկում:

• Բարելավվել է հայտարարագրման գործընթացը

• Մշակվել և ընդունվել է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագիրը սահմանված ժամկետում չներկայացնելու, հայտարարագրում սխալ կամ ոչ ամբողջական կամ կեղծ տվյալներ ներկայացնելու համար համապատասխանաբար վարչական և քրեական պատասխանատվություններ նախատեսող օրենսդրական փաթեթը:

• Ընդլայնվել է հայտարարագիր տվող անձանց շրջանակը

• Կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի կատարելագործմանն ուղղված բարեփոխումների իրականացում

• Կոռուպցիոն հանցագործությունների մասին հաղորդում տվող անձանց իրավական պաշտպանության մեխանիզմների ստեղծման շրջանակներում մշակվել է «Ազդարարների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական նախագծերի փաթեթը, որի շրջանակներում սահմանվել են ազդարարների պաշտպանության երաշխիքների, ինչպես նաև գործուն կառուցակարգերի ներդրման վերաբերյալ դրույթներ: ՀՀ կառավարության ծրագրում նախատեսված է վեցամսյա ժամկետում՝

• հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի զարգացում, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմավորման սկզբունքերի վերանայման

• միջոցով,

• հակակոռուպցիոն կանխարգելիչ եւ իրավապահ մարմինների

• հանրային հաշվետվողականության կատարելագործում,

• գույքի եւ եկամուտների հայտարարագրեր ներկայացնող անձանց շրջանակի օրենսդրորեն ընդլայնման եւ փոխկապակցված անձանց շրջանակի հստակեցմանն ուղղված միջոցառումների իրականացում,

• շահերի բախման հայտարարագրման ինստիտուտի ներդրմանն ուղղված միջոցաումների իրականացում,

• ազդարարների պաշտպանության գործուն համակարգի ներդրման ուղղությամբ միջոցառումների իրականացում,

• կանխիկ գործառնությունների սահմանափակումը նախատեսող իրավակարգավորումների սահմանում. Բացի այդ, մեկ տարվա ընթացքում պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների համար ավելի խիստ պատասխանատվություն նախատեսող օրենսդրության մշակում՝ հաշվի առնելով առավել բարձր վտանգավորության աստիճանը։ Քայլերը կիրականացվեն, իսկ արդյո՞ք կփոխվի հասարակության գիտակցությունը, արդյո՞ք կփոխվի պաշտոնյայի պահանջմունքները և վերջապես, արդյո՞ք այս սուբյեկտները ցանկանում են փոխվել։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ