16 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

Սուրեն Կարայանը հանդիպել է դեղագործության ոլորտի ներկայացուցիչների հետ

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հունվարի 20-ին հանդիպել է Հայաստանի դեղագործական ոլորտի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու վերջիններիս խնդիրները և մտահոգությունները, մասնավորապես՝ Եվրասիական տնտեսական միության շուկա մուտք գործելու առնչությամբ։ Ներկայացվել է Եվրասիական տնտեսական միության տարածքում այս տարվա հունվարի 1-ից գործող դեղերի միասնական շուկայի ընձեռած հնարավորությունները և դեղ արտադրողների համար նախատեսվող գործընթացները։

«Լիկվոր» ՓԲԸ-ի կողմից առաջարկվել է քայլեր ձեռնարկել Կլինիկական փորձարկումների լաբորատորիայի հիմնման ուղղությամբ, ինչը էականորեն կհեշտացնի ոլորտի աշխատանքը։

Հանդիպման ընթացքում նախարար Սուրեն Կարայանի հետ քննարկվել են դեղագործությամբ զբաղվող ընկերություններին հետաքրքրող մի շարք այլ հարցեր՝ կապված ծագման հավաստագրերի, կեղծ դեղերի դեմ պայքարի և մաքսային խնդիրների հետ։ Սուրեն Կարայանը հորդորել է հանդիպման մասնակիցներին մաքսային մարմիններում խնդիրների առկայության դեպքում դիմել նախարարության օպերատիվ աշխատանքային խմբին։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել հանդիպումների շարքը՝ առաջադրված խնդիրներին լուծումներ տալու նպատակով։

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ