25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԱՄՆ դեսպանը հորդորում ու խրախուսում է ՀՀ կառավարությանն ավելի ակտիվ լինել

Հայաստանում Ամերիկյան Առևտրի պալատի նախագահ Արա Հովսեփյանն այսօր իր ելույթով բացեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզի տարեկան հաշվետվության վերաբերյալ հրավիրված ժողովը:

Նախ Արա Հովսեփյանը նկատեց, որ իրենց պալատը հիմնադրվել է 2000 թվականին, և այն ժամանակ կառույցում մի քանի հոգի էին միայն աշխատում, իսկ հիմա մոտ 100 ընկերությունների հետ է համագործակցում: Նա նկատեց, որ ԱՄՆ և ՀՀ կառավարությունների միջև ակտիվ համագորխակցություն կա, անցյալ տարի ունեցել են արտադրության հետ կապված քննարկումներ ու ներկայացրել առաջարկներ կառավարությանը, և լավ կլինի, որ շարունակեն համագործակցությունը:

ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզն էլ նախ հիշեցրեց, որ դեռ 2015 թվականի նոյեմբերին մի քանի գերակա ուղղություններ էր առաջարկել այս համագործակցության վերաբերյալ. «Համեմատաբար կարճ ժամանակահատվածում  մենք ականատես ենք եղել այնպիսի իրադարձությունների, որոնք փոխել են Հայաստանի քաղաքական և տնտեսական համայնապատկերը,  ինչպես նաև ի ցույց դրել երկրի անընկճելիությունն աղետալի իրավիճակներում: Այս 15 ամիսների ընթացքում և, առավելապես,  ապրիլյան ողբերգական բախումներից հետո ինձ համար պարզ դարձավ, թե ԼՂ-ի խաղաղ կարգավորման բացակայության պատճառով ինչքան շատ ռեսուրսներ, թանկարժեք ռեսուրսներ, որոնք ապահովվում են թե հայերի, և թե Հայաստանի սահմանները, իսկ երբ սահմանները փակ են, ազդեցիկ գործարարների և մյուսների համար հեշտ է վերահսկել տնտեսական շուկաներն ու թույլ չտալ մրցակցություն:

ԱՄՆ կառավարոթյունը, աձամբ ես և դեսպանատունը աշխատելով Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հետ՝ շարունակում ենք Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորումը դիտարկել որպես առաջնահերթ մեծ կարևորության հարց»,-ասաց նա:

 

Վերջինս շեշտեց, որ դեսպանատան գերակա ուղղությունները բոլորն էլ միտված են երկարաժամկետ հեռանկարին. ու մեկ տարում փոխակերպվող փոփոխություններ չէին ակնկալվում: «Ուստի մենք փորձում ենք  գտնել փոփոխության այն նշույլները, որոնք թույլ կտան գնահատել մեր ընթացքը և վերհանել առաջընթացը»:

Ռ. Միլզը հավելեց, որ գյուղատնտեսության ոլորտում  ԱՄՆ ՄԶԳ-ն օգնել է ստեղծել գյուղատնտեսական ու անասնաբուժական ծառայությունների 6 նոր կենտրոններ, որտեղ տեղի ֆերմերներտը կարող են ծանոթանալ անասնապահության ու տնտեսության զարգացման լավագույն փորձին:  Այն օգնել է նաև գյուղատնտեսական ապրանքներ արտադրողներին, ֆինանսական օգնություն է ցուցաբերել 41 ստարթափ ընկերությունների, տարբեր բնակավայրերում ստեղծվել են 650 աշխատատեղեր:

Տնտեսության ուղղված գերակա ուղղություններից մեկն էլ, ըստ դեսպանի, գործարար կապերի խորացումն է Հայաստանի Միացյալ Նահանգների միջև:

Նա հիշեցրեց, որ 2016թ. «Կոնտուր Գլոբալ» ընկերությունն ավարտին հասցրեց Որոտանի հիդրոկասկադի ակտիվների ձեռքբերման գործընթացը, և այժմ այն ամենախոշոր եզակի ամերիկյան մասնավոր ներդրումն է  Հայաստանի ողջ պատմության ընթացքում և առաջին ամերիկյան ներդրումը Հայաստանի էներգահամակարգում: Նա ասաց, որ այս ընկերությունը պլանավորում է առաջիկա մի քանի տարիների ընթացքում ներդնել ավելի քան 70 միլիոն ԱՄՆ դոլար և ն աև առաջիկայում ստեղծել 1501 աշխատատեղ:

Նա հավելեց, որ ԱՄՆ կառավարությունը պատրաստ է շարունակել ՀՀ կառավարության գործընկերների հետ աշխատանքը՝ ուղղված ԱՄՆ-ի և Հայաստանի միջև առևտրային հնարավորությունների ընդլայնմանը:

«Մենք ցանկանում ենք հաջողություններ արձանագրել Առևտրի և ներդրումների համաձայնագրի ներքո:

Մի ոլորտ, որտեղ ես ՀՀ կառավարությանը կխրախուսեի ավելի ակտիվ լինել, մաքսային ոլորտն է, քանի որ աշխարհի այլ երկրների հետ առևտրի ընդլայնման համար անհրաժեշտ նախապայման է Հայաստանում դյուրացված ու թափանցիկ իրականացվող մաքսային ընթացակարգերի ապահովումը: Ես հասկանում եմ, որ Հայաստանն իր մաքսային ու առևտրի դյուրացման մյուս ընթացակարգերը Եվրասիական տնտեսական միության հետ ներդաշանակեցման խնդիր ունի, սակայն Հայաստանի կառավարությանը խրախուսում եմ տեսադաշտից դուրս չթողնել Առևտրի համաշխարհային կազմակերպության և մյուս միջազգային առևտրային գործընկերների հանդեպ պարտավորություններտը: Ես մասնավորապես առաջարկում եմ ՀՀ կառավարությանը կրկին  վերանայել կողմնորոշիչ գների կիրառման և արտերկրից ներկրված ապրանանքների դասակարգման ընթացակարգերը, քանի որ սրանք կարող են խոչընդոտներ ստեղծել մեծածավալ  միջազգային առևտրի հարցում և բացասաբար անդրադառնալ հայ սպառողների վրա»,-ընդգծեց Ռ. Միլզը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ