07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Սերժ Սարգսյանի եղ­բոր՝ Ալեքսանդր Սարգսյանի փողերի հետ կապված. Առավոտ

«Որոշակի ավանդների մի զանգվածի պայմանագրերը խզվել էին, բայց արդեն կարելի է ասել վստահորեն, որ վերականգնվեց ամբողջությամբ այդ ամբողջ ծավալը, որը խզվել էր»,- երեկ լրագրողների հետ զրույցում ասաց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը: Լրագրողները հետաքրքրվեցին՝ մասնավորապես, Սերժ Սարգսյանի եղ­բոր՝ Ալեքսանդր Սարգսյանի անվան հետ կապված էին նման լուրեր շրջանառվում, որ գումարները հանել է բանկերից, Ջավադյանը պատասխանեց. «Չէ, ես […]

Գազի ու հոսանքի սակագները կիջնե՞ն. պարզաբանում է նախարարը (տեսանյութ)

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում պատմեց մեկնարկած քննարկումների մասին, որոնք վերաբերում են գազի ու էլեկտրաէներգիայի սակագների իջեցմանը: Մանրամասները՝ տեսանյութում:

Գործարարները թեթեւացած շունչ են քաշել՝ խաղի կանոնները փոխվել են. Ժողովուրդ

Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս հանդիպել է գործարարների հետ և հայտարարել, որ տարիներ շարունակ նախորդ իշխանությունների սահմանած խաղի կանոնները փոխվել են՝ ինքը չի պահանջելու «սև դրամարկղին վճարումներ», ինչ-որ ստվերային գումարներ, բայց գործարարներից պահանջում է գործել հարկային դաշտում` չթաքցնելով իրական թվերը, հակառակ դեպքում պատիժն անխուսափելի կլինի: Ասում են՝ գործարարներից շատերը թեթևացած շունչ են քաշել, […]

Թոշակների, նպաստների բարձրացում կլինի՞

Ազգային ժողովում շարունակվում են բյուջեի կատարողականի քննարկումները: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարցրեց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին, թե նախորդ կառավարությունը շեշտադրում էր, որ լրացուցիչ մուտքեր չկան բյուջե, որպեսզի ընթացիկ տարում աշխատավարձերի, թոշակների կամ նպաստների բարձրացում լինի: Պատգամավորը նշեց, որ կա 100 միլիարդ դրամի լրացուցիչ եկամուտ, որը մտել է բյուջե: «2017 թվականին ավել հավաքման զգալի մասն […]

ՊԵԿ-ում ժամկետ են սահմանում

Պետական եկամուտների կոմիտեում մայիսի 28-ին առևտրային խոշոր ցանցերի ներկայացուցիչների նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատանքային հերթական քննարկում կոմիտեի ղեկավարության հետ: Ողջունելով նման ձևաչափով հանդիպումը՝ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը վստահեցրել է, որ կոմիտեն պատրաստակամ է համատեղ քննարկել բիզնեսին մտահոգող խնդիրներն ու ոլորտային առաջարկները: Հանդիպման ընթացքում, մասնավորապես, անդրադարձել են հարկային գործող օրենսդրության շրջանակում ոլորտային խնդիրներին ու ռիսկերին, դիտարկել […]

Խորը հիասթափություն է սպասվում

Հասարակության շրջանում կոռուպցիոն սենսացիոն բացահայտումների ակնկալիք կա, մարդիկ ուզում են տեսարան, իսկ այդ տեսարանը ստանալը շատ դժվար է, եթե չասեմ՝ անհնար։ Իմ այդ կարծիքը հիմնավորելու համար կա երկու կարևոր գործոն․  1․ Ինչքան էլ իներցիայով խոսվի այն մասին, որ նախորդ կառավարությունը կոռումպացված էր, պետք է փաստենք, որ գոնե ինձ հայտնի պետական ապարատի ստորին, միջին և իմ […]

Եկամտահարկի իջեցումը կարժենա 47-52 միլիարդ վնաս

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի խոսքով՝ եկամտահարկի բեռի իջեցումը պետք է ուղեկցվի անուղղակի գծով հարկային բեռի ավելացմանը: Այս մասին նա նշեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե արդյոք քննարկվում եկամտահարկի կրկին իջեցումը: «Կապիտալի և եկամուտների հարկման բեռի իջեցումը պիտի սպառման հարկումը ավելացնելու ճանապարհով արվի: Մենք, երբ դա Ֆինանսների նախարարությունում էինք քննարկում, նաև նախատեսում էինք, որ […]

Եթե իմանայի ստվերի տեղն ու քայլեր չանեի, պետք է հրաժարական տայի. Ֆիննախ

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը կարծում է, որ վարքագիծը, որպես ֆինանսիտս, բոլոր գործընկերների ու ներդրողների համար պետք է հստակ լինի, հակառակ դեպքում ներդրումներ չեն լինի: «Այս տեսակետից մենք պետք է բավականին հավասարակշռված լինենք»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը՝ խոսելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի առաջարկի մասին՝ 1 տարով հետաձգել կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը: […]

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն անմասն չի մնացել ԱԱԾ-ի դիտակետից

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի խոսքով՝ կառավարությունում տարբեր քննարկումներ կան կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադրիր բաղադրիչի հետաձգման  վերաբերյալ: «ԿԲ-ն կառավարիչների հետ քննարկումների մեջ է»,-լրագրողների հետ զրույցում ասաց նա: Ինչ վերաբերում է հրապարակումներին, թե իր ղեկավարած նախարարությունում էլ են չարաշահումներ հայտնաբերվել, նա նշեց. «Իրականում խախտումները տարբեր բնույթի են, և այդ ուսումնասիություններն էլ են երկար ժամանակ […]

ԿԲ-ն արձագանքում է Կուտակային կենսաթոշակային համակարգի հետաձգման առաջարկին (տեսանյութ)

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Մանե Թանդիլյանի աջարարկին: Հիշեցնենք՝ նախարարն առաջարկել էր Կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը մինչև 2019թ-ի հուլիսի 1-ը հետաձգել:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի