11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Սկսել Ծառուկյանից

«Վարչապետի հանձնարարական է եղել, որ լայնածավալ ստուգումներ սկսվեն հանքաարդյունահանողների ոլորտում, վերհանվեն այն բոլոր թերություններն ու բացթողումները, որոնք տեղի են ունեցել»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը: 

Հարցին՝ նրան չի՞ կաշկանդելու կուսակցական լինելը՝ ոլորտում կարգուկանոն հաստատելու համար՝ հաշվի առնելով, որ Գագիկ Ծառուկյանը ևս հանք ունի, նա արձագանքեց. «Միանշանակ ոչ: Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանին, ով ունի ընդերքօգտագործման թույլտվություն, մենք միասին զրուցել ենք, նա տվել է հետևյալ հանձնարարականը՝եթե ստուգումներ, ապա առաջինն ինձանից»: Նախարարը հստակեցրեց, որ Ծառուկյանը հանձնարարական է տվել որպես կուսակցական ղեկավար: Նա նաև նշեց, որ Ծառուկյանը թաքցնելու բան չունի, իսկ նախարարությունը կաշխատի հրապարակային, ամեն ինչ թափանցիկ կլինի:

Հիշեցնենք, Արթուր Գրիգորյանը ԲՀԿ-ական է եւ նախարար է առաջադրվել ԲՀԿ-ի քվոտայով: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ