08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ՎԶԵԲ-ը մեծացնելու է աջակցությունը ներդրումային տարբեր ծրագրերին. Արարատ Միրզոյանն ընդունել է Դիմիտրի Գվինադձեին

Այսօր ՀՀ Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ընդունել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի Հայաստանյան գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինադձեին: Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում: Կողմերը պայմանավորվել են, որ առաջիկայում Հայաստան կայցելեն բանկի կառավարման խորհրդի ներկայացուցիչները: Ի հավելումն, պարոն Գվանիձեն հավաստիացրել է, որ ՎԶԵԲ-ը մեծացնելու է աջակցությունն ու մասնակցությունը ներդրումային տարբեր ծրագրերին:

Հունիսի 1-ից Մեծամորի ատոմակայանը չի աշխատի

Հունիսի 1-ից Մեծամորի ատոմակայանի աշխատանքը դադարեցվելու է և մեկնարկելու են լայնամասշտաբ վերակառուցման աշխատանքներ, այս մասին այսօր Մեծամորի ատոմակայանում շրջայցից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը։ Նա ասաց, որ շրջել է ատոմակայանում և ծանոթացել շինարարության նախապատրաստական աշխատանքներին։ «Բոլոր հատուկ ու անհրաժեշտ սարքավորումները ներկրված են այս պահին որևիցե խնդիր չունենք, […]

Պետական եկամուտների կոմիտեն տնտեսվարողներին հորդորում է պահպանել մաքսային ընթացակարգերը

      Մայիսի 23-ին Բագրատաշենի սահմանային անցակետում Թուրքիայից ներկրումներ իրականացնող մի խումբ տնտեսվարողներ հրաժարվել են օրենդրությամբ սահմանված կարգով մաքսազերծել ներկրված բեռների մի մասը: Ավելին, անհիմն պահանջել են նվազեցնել նաև մաքսային ձևակերպումների համար օրենքով նախատեսված վճարումների չափը: Անցակետում բացատրական աշխատանքներ իրականացնելուց հետո, ի վերջո, տնտեսվարողները կատարել են մաքսային մարմնի օրինական պահանջը և ամբողջ բեռը ձևակերպել սահմանված կարգով: […]

Կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Արարատի մարզային կենտրոնի մասնագետները վերահսկողական գործողություններ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Արամ Պողոսյանին (ք. Արտաշատ) պատկանող հացի արտադամասում: Պարզվել է, որ արտադրությունն իրականացվել է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ, իրավական ակտերով նախատեսված պահանջներին չի համապատասխանել փաթեթավորված արտադրանքի մակնշումը, հացն ու հացաբուլկեղենը չեն տեղափոխվել համապատասխան փոխադրամիջոցներով, իսկ սննդի շղթայում ներգրավված անձնակազմը չի ենթարկվել […]

ՎԶԵԲ-ը պատրաստակամ է մեծացնել Հայաստանում ներդրումների ծավալները

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը մայիսի 25-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեին։ Ողջունելով հյուրին՝ նախարարը նշել է, որ արդեն հասցրել է ծանոթանալ ՎԶԵԲ-ի հետ համատեղ իրականացվող ընթացիկ ծրագրերին և պատրաստակամություն է հայտնել պահպանել և զարգացնել գործընկերային հարաբերությունները։ Կողմերը քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև […]

Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է ՀՀ-ում ԵԶԲ ներկայացուցչության տնօրենին

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է ՀՀ-ում Եվրասիական զարգացման բանկի ներկայացուցչության տնօրեն Արմեն Մելկիկյանին: Եվրասիական զարգացման բանկի ներկայացուցչության տնօրենը շնորհավորել է Ատոմ  Ջանջուղազյանին նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև համագործակցության, ինչպես նաև Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի շրջանակներում իրականացվող ներդրումային ծրագրերի ընթացքը:  Անդրադարձ է կատարվել նաև […]

ՊԵԿ-ում՝ «լյուբիմչիկներով». Իրատես

Պետեկամուաների կոմիտեում հերթական իշխանափոխությունը հանգեցրել է զանգվածային հրաժարա­կանների շքերթի: Այն առնչվել է կոմիտեի նախագահի բոլոր տեղակալներին, վարչության պետերին, նրանց տեղակալներին, բաժնի պետերին ու մյուսներին: Շատ հայտնի պաշտոնյաներ պաշտոնանկ եղան: Սակայն տարօրինակ զուգադիպությամբ այս աղմկահարույց գործընթացը շրջանցեց, օրինակ՝ Գագիկ Ծառուկյանի հայտնի խնամի Հովիկ Աբրահամյանի փեսաներին «Զվարթնոց» մաքսատան պետ Վլադիմիր Թամրազյանին և ՊԵԿ օպերատիվ վարչության պետի տեղակալ […]

Պանրագործների միության հայտարարությունը կաթի մթերման զարգացումների վերաբերյալ

Պանրագործների  Միությունը, կաթի մթերման հետ կապված վերջին զարգացումների կապակցությամբ, հայտնում է իր խորը անհանգստություննը: Միության տարածած հաղորդագրությունում մասնավորապես նշված է. «Առաջացած խնդիրների լուծման նպատակով վերջին ժամանակահատվածում կաթ արտադրողների նմանատիպ դժգոհությունները, մեր պատկերացմամբ, բնորոշ է քաղաքական քայլի, որի արդյունքում  կարող ենք ունենալ միայն ու միայն քաղաքական որոշումներ կամ հանգուցալուծումներ: Անասնապահության, կաթի արտադրության և վերամշակման արժեշղթայում, տասնյակ […]

Մանե Թանդիլյանն առաջարկում է կուտակային կենսաթոշակի համակարգի պարտադիր նորմը հետաձգել մեկ տարով

Կուտակային կենսաթոշակային համակարգում առկա խնդիրների վերաբերյալ քննարկումը օրենսդրական դաշտ տեղափոխելու նպատակով՝ կառավարության քննարկմանն եմ ներկայացրել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծ, որով առաջարկել եմ սոցիակալան վճարի պարտադիր նորմը հետաձգել մեկ տարով՝ մինչև 2019թ հուլիսի 1-ը: Այդ մասին Facevook-ի իր էջում գրել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը:  «Նշված ժամանակը անհրաժեշտ է օրենքը լրամշակելու, […]

Կունենանք բեռնափոխադրման այլընտրանքային ճանապարհներ, երբ Վերին Լարսը փակ լինի․ Ավինյան

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ Սիրելի՛ հայրենակիցներ, Կարող ենք արձանագրել ևս մեկ դրական տեղաշարժ՝ տնտեսության և տրանսպորտի ոլորտների համար: Երեկ Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի ներկայացուցիչները հանդիպել են Պրահայում և քննարկել 2011թ.-ին կնքված «Մաքսային վարչարարության և ապրանքի առևտրի մոնիթորինգի մեխանիզմի հիմնական սկզբունքների մասին» համաձայնագրի կիրառկման մանրամասներ: Կողմերը համաձայնություն են ձեռք բերել որ Աբխազիայի, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի