16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

«Ինչպե՞ս վստահել մի կառույցի, որտեղ բարձրաստիճան պաշտոնյաներն են բացահայտումների մաս դառնում»

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի խոսքով՝ նոր կառավարությունը պետք է գնահատական տա ՊԵԿ-ի նախկին գործունեությանը: Այս մասին նա նշեց քիչ առաջ խորհրդարանում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ: Նա որպես օրինակ բերեց «Նորֆոլկի» հետ կապված վերջին սկանդալային բացահայտումը, որի անօրինական գործողությունների մեջ ներգրավված են ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաները: «Մի քանի հարյուր միլիարդ չի մուտքագրվել բյուջե»,-ասաց նա:

Երկրորդ խնդիրն, ըստ պատգամավորի, ստվերային աշխատողներ ունենալն է: «Պարզվում է, որ 500 աշխատակից ունեցող ընկերությունը 5 աշխատող է գրանցել: Երրորդը՝ արդյոք կարելի է որևէ կերպ վստահել նման կառույցի գործունեությանն ու նրա ստուգումներին: Արդյոք ժամանակը չի՞, որ մեր 100 հազարավոր քաղաքացիները, որ այս կառույցի պատճառով հեռացել են երկրից, պահանջատեր լինեն ու շատ պաշտոնյաների նկատմամբ սկսվեն ձերբակալություններ»,-ասաց նա:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն արձագանքեց, որ վաղ է դատողություններ անել ու ասել, թե սա կոռոիպցիոն սխեմա է, քանի որ դեռևս չկա իրավապահ մարմնի գնահատականը: Միևնույն ժամանակ նա նշեց՝ ոչինչ էլ պետք չէ թաքցնել, սակայն պետք է սպասել:

Ինչ վերաբերում է  չգրանցված աշխատակիցներին, ապա նախարարն ասաց, որ այո, կան նման դեպքեր, ու դրանց նկատմամբ պետք է իրավական վերաբերմունք արտահայտվի: «Մեր ընկալումն այն է, որ որևէ գործողություն պետք է իրավական դաշտում լինի, քանի որ մենք ձեր հետ միասին ձգտում ենք, որ օրենքի գերակայություն լինի:

Իսկ ինչքանով կարելի  է վստահել մի կառույցի, այդ մասին հարցին ի պատասխան ասեմ՝ չե՞ք կարծում, որ չափազանցված է մի ամբողջ կառույցի, որտեղ, վստահ եմ, դուք էլ ունեք հարազատներ, բարեկամներ, անվանել պատվիրված ու քաղաքականացված, առանձին վերցված դեմքերով ընդհանրացնել, տարածել նման տիպի հայտարարոթյունները բոլորի վրա իր հերթին ռիսկեր է պարունակում»,-ասաց նախարարը:

ՊԵԿ նորանշանակ նախագահ Դավիթ Անանյանն էլ հավելեց, որ ՊԵԿ համակարգի գնահատականը միանշանակ է՝ ՊԵԿ-ն աշխատել է արդյունավետ, բարեփոխումներ է արել,սակայն կոնկրետ անձանց վերաբերյալ գնահատականներ չի տա:

Հիշեցնենք, որ  ԱԱԾ-ն բացահայտել էր հանցավոր սխեմա, որի միջոցով ՀՀ-ում գործող խոշոր ընկերությունը չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարումներ կատարելուց: «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ գլխավոր տնօրեն Արմեն Ունանյանը և պատասխանատու ևս երեք աշխատակիցներ ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ