08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Քեթրին Գրուպ»-ի սեփականատիրոջ հայտարարությունը

Առաջին անգամ ես  Հայաստան եկա 9 տարի առաջ՝ սրտումս ունենալով մի գեղեցիկ նախագիծ եւ շատ պատրանքներ: Ծրագրել էի բացել նոր սուպերմարկետների ցանց: Բացահայտածս նոր երկիրը տարբերվում էր նախկինում տեսածս բոլոր երկրներից։ Շատ շուտով սիրահարվեցի ոչ միայն երկրին, այլև մարդկանց։ Երեք տարի սուպերմարկետների հետ կապված շատ հաջող ընթացող իմ ծրագիրն ավարտվեց, սակայն զգացմունքներս Հայաստանի հանդեպ մնացին անփոփոխ։ […]

Դոլարն ու եվրոն անկում են ապրում

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 21-ին, կազմել է 483.03 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.23 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից: Եվրոյի փոխարժեքը կազմել է 567.51 դրամ (նվազել է 1.77 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 647.65 դրամ (նվազել է 4.12 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.74 դրամ (նվազել […]

Վարկերի սառեցման կամ տոկոսադրույքների իջեցման մասին երբեւիցե չի խոսվել.Ջավադյան

Վարկերի սառեցման մասին երբևիցե չի խոսվել: Այս մասին, այսօր՝ մայիսի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը։ «Խոսքը վարկային պրոցեսում ստեղծված տույժերի ու տուգանքների հնարավոր վերացման մասին է։ Դրա համար կառավարության հետ համատեղ գործընթացներ են գնում: Որոշակի օրենսդրական փոփոխություններ պետք է իրականացվեն, որի հանձնարարականները արդեն իսկ վարչապետը տվել է […]

«Ուզում եք երկիրը շենանա, թե անկման տանեք». թեժ իրավիճակ «Սուրմալու» առևտրի կենտրոնում

Այս պահին «Սուրմալու» առևտրի կենտրոնի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացնում՝ պահանջելով վարձավճարների իջեցում: «Փակում ենք տաղավարները, առևտուր չենք անում»,- ասում են նրանք: Նշենք, որ առևտրականների հետ զրուցում է առևտրի կենտրոնի տնօրենը, ով նշում է, որ վարձավճարների իջեցում հնարավոր չէ: «Ես էլ բանվոր տղա եմ եղել ու բանվորությամբ եմ հասել այս ամեն ինչի: Ուզում եք երկիրը […]

Փաշինյանը ՊԵԿ-ի առաջ 2 խնդիր է դրել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե և աշխատակազմին ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահ Դավիթ Անանյանին: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Վարդան Հարությունյանին կատարած աշխատանքի համար և հաջողություն մաղթել Դավիթ Անանյանին նոր պաշտոնում: «Պետական եկամուտների կոմիտեն և հարկային, մաքսային համակարգերն անընդհատ գտնվել են հանրության, մամուլի և կառավարության ուշադրության կենտրոնում: Մենք անընդհատ խոսում ենք […]

«Եթե այդպես է՝ ի՞նչ կարիք կար հեղափոխության». Բագրատյանը հիասթափվել է վարչապետի նշանակումից

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Այսօր Ստեփան Մնացականյանը վերանշանակվել է՝ Նիկոլ Փաշինյանի կողմից։ Ի՞նչի համար։ Փաշինյանը նույնիսկ կատակել վիճակագրական ստի առիթով (Մարկ Տվենի խոսքերն են)։ Բայց վերանշանակել է։ Նիկոլ Փաշինյանը եւ Հայկական Ժամանակը շուրջ 20 տարի քննադատում էին այդ մարդուն վիճակագրական ստերի համար։ Ավաղ… եթե այդպես է ի՞նչ կարիք կար հեղափոխության։ […]

Ընտրություններից առաջ իմ հաշվին են ընտրակաշառք բաժանու՞մ

«ԱՅ ՔԵԶ ԲԱՆ: Այսինքն ինձ համարել եմ օրինապահ քաղաքացի և տարել եմ վճարել բոլոր տուգանքները, իսկ էն տաքսիստը, որին ականատես եմ եղել, թե ոտքերին չի եղել ոչ հոծ գիծը, ոչ էլ արագաչափը, խախտելով քշելա որ մի 1000 դրամ ավել աշխատի ու տարիներով կուտակելա 500 000 դրամ դատարան են կանչել իսկի չի էլ գնացել, նրան պիտի […]

Փոխվարչապետերը կրճատում են ծառայողական մեքենաները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստում անդրադարձավ ծառայողական մեքենաների թվի կրճատմանը: «Պետք է հասկանանք, թե ծառայողական մեքենաների պահպանման համար ինչ ծախս է պետք: Ժամանակակից աշխարհում կան այլ մեխանիզմներ խնդրի լուծման համար, օրինակ`  մասնավոր ընկերություններից որոշակի ծառայություններ ստանալ»,-ասաց նա: ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նկատեց, որ հանրությանն էլ է հուզում այդ հարցը՝ նշելով, որ պետական ապարատում […]

Կանխարգելումը բոլոր դեպքերում ավելի էժան է նստում, քան վնասների հաղթահարումը. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախքան օրակարգին անցնելը հետաքրքրվեց, թե ինչ տեղեկություններ կան կարկտահարության դեպքերի և վնասների չափերով: Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը նշեց, որ առաջին կարկտահարությունը եղել է մայիսի ութին, և տուժել են Արմավիրի, Արագածոտնի, և Արարատի մարզի համայնքները, ընդհանուր վնասված տարածքը կազմել է մոտ 350 հեկտար, և վնասի չափը քսանից մինչև ութսուն տոկոս է կազմել, […]

Ով է ՊԵԿ նոր նախագահը

Կառավարության այսօրվա մայիսի 17-ի նիստի որոշմամբ, Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից ազատվել է Վարդան Հարությունյանը՝ սեփական դիմումի համաձայն: ՊԵԿ նախագահ է նշանակվել Դավիթ Անանյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր Ֆինանսների փոխնախարարի պաշտոնը: Իր խոսքում Վարդան Հարությունյանը նշեց, որ իր պաշտոնավարման 1,5 տարիների աշխատանքի արդյունքում այս տարվա 4 ամիսներին հավաքագրված գումարը 14 մլրդով գերազանցում է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի