08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Թուրքական մամուլի ուշագրավ անդրադարձը Տարոն Աջեմօղլուի հնարավոր այցին Հայաստան

Թուրքական մամուլում ակտիվորեն լուսաբանվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ աշխարհահռչակ պոլսահայ տնտեսագետ Տարոն Աջեմօղլուի հետ ունեցած հեռախոսազրույցը: Հայաստանի տնտեսության վերականգնմանն աջակցելու համար Աջեմօղլուին Հայաստան հրավիրելու Փաշինյանի նախաձեռնության մասին լուրերը հաղորդվում են ուշագրավ վերնագրերով: Թուրքական առաջատար «Hurriyet» պարբերականի կայքում թեմայի վերաբերյալ հրապարակումը ներկայացվել է «Աջեմօղլուն է փրկելու Հայաստանը» վերնագրով: Ընդդիմադիր «T24.com.tr» լրատվական կայքը լուրը հաղորդել է «Աշխարհի առաջատար տնտեսագետներից […]

Ցեցով լոլիկը հետ են բերել հայկական շուկա. վարչապետից ֆերմերները հանդիպում են պահանջում (տեսանյութ)

Մի քանի ֆերմերներ այսօր ասուլիսի ժամանակ հանդես եկան պահանջով՝ հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Մենք ամեն տարի լճացման խնդիր ունեցել ենք Թուրքիայից ներկրված լոլիկի պատճառով, բանջարեղենի պատճառով, բայց այս տարի ինքնարժեքից ցածր ենք վաճառում մեր եղած բանջարեղենը մեծ ջերմոցատերերի սխալի պատճառով, ուստի մեզ անհրաժեշտ է պետական միջամտություն՝ արտահանման հետ կապված: Այսօր կարող եմ ասել, որ […]

Իգնատի Առաքելյանը հանդիպել է կաթի մթերման գնից բողոքող ֆերմերների հետ

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Իգնատի Առաքելյանը նախօրեին հանդիպել է կաթ վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների և Արագածոտնի մարզի մի խումբ ֆերմերների հետ՝ կաթի մթերման գնի հետ կապված դժգոհությունները քննարկելու և լուծման ուղիներ գտնելու նպատակով: Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ գյուղատնտեսության փոխնախարարներ Ռոբերտ Մակարյանը, Արմեն Հարությունյանը, ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պետի տեղակալ Հովհաննես Հայրապետյանը, Կաթնամթերք արտադրողների միության նախագահ Խաչատուր […]

Մեր միությանն արդեն դիմել են ներդրողները՝ և՛ հայեր են, և՛ օտարազգիներ. Գագիկ Մակարյան

«Բիզնեսի ներկայացուցիչները մեծ սպասելիքներ ունեն Նիկոլ Փաշինյանից: Նրանք սպասում են ոչ թե օրենսդրական փոփոխությունների, այլ արհեստական խոչընդոտների վերացմանը, իսկ 5 օր չաշխատելը 2 տոկոս ազդեցություն է ունենում ՀՆԱ-ի վրա, բայց դա շատ արագ հնարավոր կլինի համալրել՝ հաշվի առնելով նախատեսվող ներդրումների մեծ հոսքը»,-այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: Ըստ նրա՝ […]

Կարկտահարությունը լրջագույն խնդիր է. Փաշինյանը մանրամասներ ուզեց

«Հուսով՝ եմ լավ աշխատանքային տրամադրություն ունեք»,-այսօր Կառավարության նիստն այսպես մեկնարկեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգին անցնելը նա անդրադարձավ տեղի ունեցած կարկտահարությանը Արմավիրի մարզում: Նա Գյուղատնտեսության նախարարի ժամանակավոր պաշտոնակատարին հարցրեց, թե ինչ վիճակ է: Պաշտոնակատար Իգնատի Առաքելյանը նշեց, որ արդեն ուղարկել են համապատասխան անձնակազմ՝ վնասների չափը պարզելու համար: «Վնասները չեն հասել մեծ ծավալների, բայց կան այգիներ, […]

«Գրանդ Հոլդինգ»-ը հրաժարվում է. հայտարարություն

«Գրանդ Հոլդինգ»-ն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, պարզաբանելով պատգամավորներ Գրիգոր Ավալյանի և Արմեն Բաբայանի պատգամավորական մանդատներից հրաժարվելու պատճառը: «Սիրելի՛ հայրենակիցներ, «Գրանդ Հոլդինգի» կողմից Ազգային Ժողովում ներկայացված անկուսակցական պատգամավորներ Գրիգոր Ավալյանը և Արմեն Բաբայանն այլևս չեն լինելու պատգամավոր: Ինչպես տասն օր առաջ Գրիգոր Ավալյանը, այնպես էլ այսօր Արմեն Բաբայանը դիմում գրեց և վայր դրեց պատգամավորի մանդատը: Մեր կարծիքով, նոր Հայաստանի […]

Էս անգամ աբսոլյուտ կվերածվենք դիկտատորական երկրի

Հա, ես վստահ եմ, որ պայմանական վաղը ապրելու եմ ավելի բարեկեցիկ Հայաստանում: Ու հնարավոր ա շատ ավելի շուտով, քան պատկերացնում եմ: Բայց եթե Նիկոլն ինձ վաղը կանչի ու ասի՝ էդ թալանչի բանկերին ունեցած վարկերդ ջրում եմ, այ էս անբարոյական մարդուց իր բիզնեսը վերցնում եմ, տամ քո պես բարոյական մարդուն, այ քո պես բարոյական մարդու երեխեքն […]

Կարեւոր պարզաբանում

Մի կարևոր պարզաբանում անեմ՝ Նիկոլ Փաշինյանի՝ մենաշնորհների հետ կապված խոստման ու հայտարարությունների հետ կապված։ Փաշինյանը էսօր էլ հայտարարեց, որ ՊԵԿ-ին հանձնարարել է ապահովել, որ ով ինչ ցանկանա, կարող է ներմուծել՝ բանան, շաքար, վառելիք և այլն…  Ես հավատում եմ, որ էդ ոչ ֆորմալ արգելքները արդեն կարելի է վերացած համարել։ Դրա համար ընդամենը պետք էր քաղաքական՝ երկրի […]

Նիկոլ Փաշինյանն այս փուլի հրատապ խնդիրներից մեկը համարել է պետբյուջեի եկամուտների և ծախսերի պատշաճ կատարումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանին, պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանին և ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանին: Վարչապետին զեկուցվել են պետական բյուջեի եկամուտների և ծախսերի կատարման ընթացքն ու 2018 թվականի առաջին չորս ամիսների ցուցանիշները: Նիկոլ Փաշինյանն այս փուլի հրատապ խնդիրներից մեկը համարել է պետբյուջեի եկամուտների և ծախսերի պատշաճ կատարումը […]

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է «Նաիրիտի» նախկին աշխատակիցների հետ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է իր նստավայրի դիմաց բողոքի ակցիա իրականացնող «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցներին: Նշենք, որ այսօր՝ մայիսի 7-ին, «Նաիրիտի» աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացրել նախագահի նստավայրի դիմաց՝ պահանջելով աշխատակիցներին վերաբերող դատական գործերում թույլ չտալ, որ իրենց իրավունքները ոտնահարվեն: Նրանք պահանջում են անվավեր ճանաչել «Նաիրիտ 2»-ի հետ կնքված պայմանագրերը, որոնցով հրաժարվել էին աշխատավարձերի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի