25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սա ընդամենը հումոր է, ես հուսով եմ, որ ձեզ որևէ բանով չնեղացրի. Փաշինյանը՝ ԱՎԾ պետին

ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահ և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի անդամներ նշանակելու մասին որոշումն ընդունելուց հետե վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուշադրություն հրավիրեց այն խնդրի վրա, որ քաղաքական այն ուղղվածությամբ, որ վերանշանակվում են այս անդամները: «Բայց ես ուզում եմ ընդգծել, որ մենք պետք է շատ լուրջ աշխատենք, որպեսզի վիճակագրության կոմիտեի և ընդհանրապես Հայաստանում պաշտոնական վիճակագրության մակարդակը Հայաստանում ավելացվի, որովհետև սա չափազանց կարևոր հարց է:

Ըստ էության գործող օրենսդրությունն ու տրամաբանությունը հուշում են, որ վիճակագրությունը պետք է դուրս լինի քաղաքական կոնյուկտուրայի ազդեցությունից, և մեր կառավարությունը մտադիր է հենց այդ խնդիրը լուծել, և մենք սրա մեջ շանս ենք տեսնում՝ կոմիտեն նույնը թողնելով՝ ստեղծել իրավիճակ, որ կոմիտեն բալանսավորված լինի, այսինքն՝ իսկապես կոմիտեի լիարժեք անկախություն ապահովվի, որովհետև սա օգտակար է նաև կառավարության համար»,-ասաց վարչապետը:

Վերջինս դիմելով Ստեփան Մնացականյանին՝ հույս հայտնեց, որ այս խնդիրը կլուծվի: «Եկեք, ուղիղ նայենք փաստերին և արձանագրենք, որ հանրությունը միշտ չէ, որ և շատ հաճախ կասկածի տակ է դնում վիճակագրության կոմիտեի ոչ թե թվաբանությունը, այլ բովանդակությունը: Շատ կարևոր է, որ ճշգրիտ ազդակներ ունենանք, և մեր մտքում չլինի հարց՝ այսպես է, թե ոչ»,-նկատեց նա:

Վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանն արձագանքեց՝ նախ ասելով, որ կփորձի արդարացնել սպասելիքները, ապա հավելեց. «Ես ներկայացնեմ, որ ողջ աշխարհում վիճակագրական որևէ ցուցանիշ, որ հրապարակվում է, դա մեկ օգտատիրոջ համար լավ լուր է, մյուսի համար՝ վատ, 3-րդի համար՝ որևէ՝ արժեք չներկայացնող: Եթե ազատական տնտեսակարգով երկրներում վիճակագրության հրապարակումից հետո քննադատություն չեղավ, նշանակում է, որ մենք արթնացել ենք կամ խորհրդային միությունում 1937 թ-ին, կամ ժամանակակից Հյուսիսային Կորեայում, որովհետև իրականությունն այն է, ինչին բոլորն են նայում, ոչ թե այն, ինչ յուրաքանչյուրն է տեսնում: ԱՎԾ կայքէջում տեղադրված է մի փաստաթուղթ, որը կոչվում է պաշտոնական վիճակագրության նկատմամբ վստահության պակասի օբյեկտիվ պատճառները: Ես հիմա չեմ հասցնի դա ասել, կառաջարկեմ, եթե հնարավորություն կա, դիտարկել»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ եթե այսքան անկեղծացել են, մի բան էլ ինքն ասի. «Արևմտյան երկրներից մեկի վարչապետը այսպիսի արտահայտություն է արել՝ կա սուտ, կա լկտի սուտ, և կա վիճակագրություն: Ես հույս ունեմ, որ Հայաստանի վիճակագրական կոմիտեն մեզ բոլորիս կհանի այդ տրամաբանությունից: Սա ընդամենը հումոր է, ես հուսով եմ, որ ձեզ որևէ բանոց չնեղացրի, դա ես չեմ ասել, դա իրենց վիճակագրության մասին է եղել»:

Իսկ Ստեփան Մնացականյանն էլ ասաց, որ երբ ձրավորվեց ՄԱԿ-ը, որոշվեց, որ պետք է ստեղծվի վիճակագրական ծառայություն, որ ողջ աշխարհում նույն մեթոդաբանությամբ գործի: «Դրա համար էլ ընդունված է հետևյալ թեզը, որ վիճակագրագետների համար երջանկությունը հաստատված լինելն է»,-ասաց նա:

«Մենք ձեզ երջանկություն ենք մաղթում»,-ասաց Փաշինյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ