28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Գագիկ Բեգլարանի օրոք բացառված է եղել Հյուսիս-հարավ ծրագրում որևէ չարաշահում. հայտարարություն

Տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի գրասենյակը հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, թե Գագիկ Բեգլարանի օրոք բացառված է եղել Հյուսիս-հարավ ծրագրում որևէ չարաշահում։

««Փաստ» օրաթերթի 15.05.2018թ. «… գումարները գնում են Վրաստա՞ն»  հրապարակման հետ կապված հայտնում ենք, որ հոդվածն ամբողջությամբ ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը։ Գագիկ Բեգլարյանը Աջարիայում և Մեգրելիայում, ընդհանրապես` Վրաստանում ներդրումներ չի կատարել, և Միհրան Պողոսյանի հետ որևէ համատեղ բիզնես չունի։

Իսկ Հյուսիս-հարավի իր օրոք կառուցված և առ այսօր միակ գործող հատվածը իրականացվել է բոլոր նորմերի խստագույն պահպանմամբ, նախարարի և միջազգային աուդիտորական կառույցների խիստ հսկողության տակ։ Աշխատանքները գրաֆիկից ոչ մի օր ետ չեն ընկել։ Այն քիչ դեպքերից է, որ նախարարի խստապահանջ հսկողության արդյունքում պետբյուջե ետ են վերադարձվել շինարարների կողմից թույլ տրված առանձին թերացումների հետ կապված գումարները։

Գագիկ Բեգլարանի օրոք բացառված է եղել Հյուսիս-հարավ ծրագրում որևէ չարաշահում։ Այս թեմայով բոլոր շահարկումները բանսարկություններ են, և դրանց տարածողներն առնվազն ազնիվ չեն», – ասված է գրասենյակի տարածած հայտարարության մեջ։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ