25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Պետք է այնպես անել, որպեսզի գյուղացին չարտագաղթի գյուղից. նախարար (տեսանյութ)

«Պետք է այնպես անել, որպեսզի գյուղացին չարտագաղթի գյուղից»,- այսօր լրագողների հետ զրույցում ասաց Գյուղատնտեսության նորանշանակ նախարար Արթուր Խաչատրյանը՝ նշելով, որ ոլորտում խնդիրները շատ-շատ են:

«Գյուղատնտեսությանը չի կարելի վերաբերվել որպես հասարակ ագրոբիզնեսին, որ՝ եթե քո կաթը թանկ է, ոչ ոք չի գնում, դու էլ կովդ ծախիր, գնա քաղաքում մի բան արա: Սա ազգային անվտանգության, պարենային անվտանգության խնդիր է»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է գյուղատնտեսական վարկերի վերաբերյալ տույժ-տուգանքերը ներելու մասին վարչապետի հանձնարարականին, ապա նա ասաց, որ իրենք շահագրգռված են, որպեսզի այդ վարկերը, տույժերն ու տուգանքները չքանդեն գյուղացիական տնտեսությունները: Արթուր Խաչատրյանն անդրադարձավ նաև այն խնդրին, որ գյուղատնտեսկան վարկերն այլ նպատակների են ծառայում: Ասաց, որ համաներման դեպքում պետք է տարբերակվի, թե որ վարկն է նպատակային օգտագործվել:«Գյուղատնտեսական վարկերը համեմատաբար մատչելի են, քան մյուս վարկերը: Եվ դրանք օգտագործում են սկսած խոպանի համար ավիատոմս գնելուց մինչև բանակի քեֆ, նշանդրեք: Այսինքն՝ պետք է նայել ու հասկանալ, թե որոնք են իրոք այն վարկերը, որոնք մարդիկ գյուղատնտեսական նպատակներով են վերցրել»,- նշեց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ