03 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Մոնոպոլիաների խոշորացում չի լինելու. ՊԵԿ

Բյուջեի կատարողականի քննարկմանը ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց խոշոր բիզնեսի տեղաշարժերից: «Անցած տարիներին մեր տնտեսությունում կառուցվածքային տեղարժերը ինչպե՞ս եք գնահատում, ո՞ւր ենք գնում: Խոսքը գնում է կենտրոնացումների մասին, 6-7 տարի առաջ 80-85 գերհզոր ընկերություն կար, դրանք իջան, ի՞նչ է կատարվում, խոսքը վերբերում է մոնոպոլիաների ձևակերպմանը»,-հարցրեց նա:

Պատգամավորը հետաքրքրվեց նաև  ստվերից:

ՊԵԿ նախագահի 1-ին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը պատասխանեց, թե հավաստիացնում է, որ ՊԵԿ-ն իր գործողություններով չի նպաստել մոնոպոլիաների ձևավորմանը ՀՀ-ում: «Համենյան դեպս հարկային վարչարարությունը կիրառելիս ձենռնպահ ենք մնացել՝ անուններ լսելիս չանենք վարչարարություն»,-ասաց նա:

Մելքումյանն արձագանքեց, որ նա հավատարիմ է մնացել այն տեսակետներին, որ հնչեցվում էր նախորդ ՊԵԿ-ի կողմից և հիշեցրեց սուպերմարկետների բացահատումները, որ 5% են վճարել հարկ 20%-ի փոխարեն: Ռաֆիկ Մաշադյանը նշեց, թե սուպերմարկետներում խնդիր է առաջացել, որովհետև մեր երկրում կան հարկման տարբեր ռեժիմներ: 

ՊԵԿ փոխնախագահը հստակեցրեց, թե իր պատասխանը, որ հարկային մարիմնները չեն նպաստել մոնոպոլիաների խոշորացմանը, իրենց մասով իրականացված գործառույթների հիման վրա է ասել: «Եթե նախկինում եղել են գործողություններ մաքսային մարմինների կողմից, որոնք նպաստել են մոնոպոլիաների ձևավորմանը, այդ տեղեկատվությանը չեմ տիրապետում, եթե նման բան եղել է, իմ կարծիքով դա ճիշտ չի եղել, իսկ հիմա որ նման մոտեցում չի լինի, ես որպես ՊԵԿ տեղակալ, վստահ եմ»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ