03 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Չպիտի առաջնորդվել արկածախնդրությամբ. նախարարը՝ պատգամավորին

«Ինչ տնտեսական աճի մասին խոսում ենք ցանկալի արդյունքի չի բերում, պիտի 21 տոկոս լինի՞, որ սոցիալական խնդիրների լուծումներ լինեն, քանի՞ տոկոս պիտի լինի աճը»,-այսօր 2017 թ-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին հարցրեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Նա նաև նշեց, որ մի քանի ընկերություններում ունեցած աճը հասարակության վրա չի ազդել, ապա հարցրեց՝ փոքր ու միջին բիզնեսն այդ աճի ձևավորման վրա ազդել է ինչ-որ կերպ, թե ոչ:

«Աճը որակ չունի»,-նետեց նա:

Նախարարն արձագանքեց, թե համախառն ներքին արդյունքը 9.8 տոկոս է կազմել, հարկային եկամուտները 10.7 տոկոսով են աճել, այսինքն՝ կա հարկային եկամուտների առաջանցիկ աճ:

Իսկ թոշակների, աշխատավարձերի աճ կլինի այն դեպքում, երբ կունենան համոզմունք, որ «մեր գործողությունները հասել են նրան, որ մեր տնտեսական աճը կայուն ու կասկած չհարուցող է»,-ասաց նախարարը:

Մելքումյանն արձանագրեց, որ այն քաղաքականությունը, որ վարվել է, հիմք չի տալիս հասկանալու, որ սոցիալական նորմալ հենք կարող է դրվել:

Նախարարն էլ պատասխանեց. «Չպիտի առաջնորդվել որոշակի արկածախնդրությամբ, որովհետև դա իր մեջ ռիսկ է պարունակում, եթե չմհիմնավորված ու ականջահաճո տնտեսական ծրագրեր կառուցենք… հիշում եք՝ 20 տարի առաջ ընկել էինք բյուջետային պարտքերի շղթայի մեջ, ու դժվար էր դուրս գալ դրանից»:

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ