05 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ՄՇԱԿՈՒՅԹ

Մեր ժամանակի հերոսը. «Հոգու հայելի» գիրքը ընթերցողի սեղանին/տեսանյութ/

Նրա հոգին իր իսկ ստեղծած պոեզիայի մեջ է, որի շնորհիվ արտացոլվում է ժամանակն ու մարդը: Խաչիկ Մանուկյան պոետը իր ապրած մաքրամաքուր հույզերով ու իրականամերձ բաղձանքներով նվաճեց ընթերցողի հոգին: Ժամանակակից բանաստեղծը իր մասին խոսել չի սիրում, բայց տողերից բացի խոսում են նաև պոեզիայի գիտակները: Մեր ժամանակների մեծագույն գրականագետներից` Դավիթ Գասպարյանը կարդաց Մանուկյանի հոգին ու երկնեց մի […]

Ամեն մեկին չի կարելի եթեր, բեմ, հարթակ տրամադրել․ Գագիկ Սարգսյան

Մի առիթով հայ երգի երախտավոր Հայրիկ Մուրադյանը, խոսելով հայ երգի մասին, ասել է․«Երգը մեր պատմությունն է։ Հիշողություն է երգը։ Երգը օգնում է մեզ թե՛ ուրախության, թե՛ տխրության ժամին։ Երգը փայլատակում է, երգը պայքարում մեզ տալիս է առյուծի սիրտ, իսկ աշխատանքում՝ լուսավոր միտք․․․ Ահա՛ թե ինչ է երգը։ Մեր հին երգերը ամրապնդում են մեր ազգային ոգին։ […]

Կներկայացվի «Խաչատրյանը և ջազը» նախագիծը

Նոյեմբերի 7-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակներում բեմ կբարձրանա «Խաչատրյանը և ջազը՚ սիրված նախագիծը։ Այն ներկայացնում է Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների ջազային մշակումները։ Հայաստանի պետական երիտասարդական և Հայաստանի պետական ջազ նվագախմբերը կներկայացնեն հատվածներ «Գայանե», «Սպարտակ» բալետներից, Խորհրդային Հայաստանի հիմնը, «Ձոն ցնծության» և այլ ստեղծագործություններ՝ ջազային գործիքավորմամբ։ Մշակումները կատարել են Վահագն Հայրապետյանը, Արմեն Հյուսնունցը, […]

«Հաց բերողի» հուշարձանը կառուցելով՝ պետք է փաստենք, որ արժանի ենք իրեն. Հասմիկ Պապյան

Մի շարք մշակութային գործիչներ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հանդես եկան «հաց բերող» Արթուր Սարգսյանի հուշարձանը տեղադրելու առաջարկով: «Ես շատ հպարտ եմ, որ Արթուր Սարգսյանը հայ է, հուշարձանը կառուցելով պետք է փաստենք, որ արժանի ենք իրեն»,-ասաց օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը:  Քանդակագործ Գարեգին Դավթյանն էլ նկատեց. «Արթուրը հենց իր կերպարով կարող է հանդիսանալ մարդկային շատ դրական հատկանիշների […]

Մահացել է Ալեքսանդր Գրիգորյանը

Երկարատեւ հիվանդությունից հետո, ժամեր առաջ 81 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ, ռեժիսոր, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ռեժիսորի որդին: Ալեքսանդր Սամսոնի Գրիգորյանը ծնվել է 1936թ.–ի օգոստոսի 20–ին, Բաքվում։ Խորհրդային եւ հայ թատերական գործիչ էր, բեմադրիչ եւ ռեժիսոր, Կ. Ստանիսլավսկու […]

Բացառիկ ապրում Գյումրիի «Յոթ վերքում» . ներկաները ցնցվել են /տեսանյութ/

Գյումրու «Սուրբ Աստվածածին Յոթվերք» եկեղեցում տեղի ունեցավ համաշխարհային հռչակ ունեցող հայ օպերային երգչուհի, սոպրանո Հասմիկ Պապյանի բացառիկ համերգը՝ «Նվիրում» խորագրով։ Ծրագրում բացառապես Կոմիտաս էր: Համերգին միացել էր նաև Գերմանիայից ժամանած, բազմաթիվ մրցույթների դափնեկիր դաշնակահարուհի Լուսինե Խաչատրյանը, ով, արմատներով լինելով գյումրեցի, մեծ պատրաստակամությամբ  միացել էր նախաձեռնությանը: Շիրակի հոգևոր առաջնորդ Միքայել Աջապահյանն էլ խնդրեց եկեղեցում պահպանել բոլոր […]

Ինչո՞ւ Դուք չեք ճանաչում Հայոց ցեղասպանությունը․ Շառլ Ազնավուրը՝ Իսրայելի նախագահին (տեսանյութ)․ Ազատություն

Նախօրեին Երուսաղեմում Իսրայելի նախագահի նստավայրում կայացավ Շառլ Ազնավուրի և նրան ուղեկցող ընտանիքի անդամների հանդիպումը նախագահ Ռոուվեն Ռիվլինի ու Ռաուլ Վալենբերգի անվան միջազգային հիմնադրամի ղեկավարության հետ, տեղեկացնում է Ազատությունը։ Հիմնադրամի նախագահ Բարուխ Տենենբաումը շվեդ դիվանագետ Ռաուլ Վալենբերգի անվան մեդալով պարգևատրեց ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնիեին, նաև նրա քրոջը՝ Աիդային, ում փոխարեն պարգևը ստացավ Ազնավուրի որդին՝ Նիկոլասը: Հիմնադրամի ներկայացուցիչները բացեցին այս միջոցառումը՝ […]

Վազգենը գաղտնի է պահել. սպարապետի անձնական կյանքից. Ժողովուրդ

Հոկտեմբերի 27-ը Վազգեն Սարգսյանի հիշատակի օրն է։ Այս աոթիվ «ժողո­վուրդը» ներկայացնում է սպարապետ-արձակագրի կյանքից մի դրվագ, որը քչերին է հայտնի։ 1998-99-ին ՀՀ պաշտպանության նախարարության լրատվության ու քարոզչության վարչության պետի տեղակալ, սպարապետի վաղեմի ընկեր, գրող Հովիկ Չարխչյանը մեզ պատմեց, որ հակառակ այն տեսակետի, թե Վազգեն Սարգսյանը պաշտպանության նախա­րար դառնալուց հետո այլեւս գրական գործունեությամբ չի զբաղվել, վերջինս, […]

Կայացավ Աննա Մանուկյանի և Ուտուրվիդես Վիլչեսի համերգը (լուսանկարներ)

Հայպետֆիլհարմոնիայի Առնո Բաբաջանյան համերգասրահում կայացավ հայ-իսպանական դասական երաժշտության համերգը: Վենեսուելայից Հայաստան ժամանած հայտնի շեփորահար Ուտուրվիդես Վիլչեսը և դաշնակահարուհի, կոմպոզիտոր Աննա Մանուկյանը կատարեցին իրենց հեղինակային ստեղծագործությունները՝ ներկայացնելով նաև լատինաամերիկյան և հայկական երաժշտության միքսեր: Լրագրողների հետ զրույցում Ուտուրվիդես Վիլչեսը նշեց, որ այս համերգը սկիզբն է հայ դաշնակահարուհու հետ իր համագործակցության: «Ես պատրաստվում եմ շրջագայել աշխարհի 50 երկրներում, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված