05 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ՄՇԱԿՈՒՅԹ

Ես լուռ եմ, սակայն հոգիս երգում է.Մերի Բաբայանը իր երգով հավատ է բերում/տեսանյութ/

Նա հավատում է, որ անձայն բառերը կհասնեն սիրելիների ականջին: Երգչուհի Մերի Բաբայանը այսօր ներկայացավ իր խոսքով: Երգչուհին երգի պրեմիերան ցանկացավ ազդարարել Henaran.am կայքի միջոցով նաև: Սիրված ու երջանիկ հայուհին շուտով կբացահայտի նաև իր երջանկության գաղտնիքը….      Դիտեք` տեսահոլովակը:  

Սամանթա Փաուերը միանում է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին

ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Սամանթա Փաուերը միացել է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին: Դեսպան Փաուերը Ընտրող հանձնաժողովի մյուս անդամների հետ, որոնք հեղինակավոր հումանիտար գործիչներ են, մարդու իրավունքների պաշտպաններ եւ պետությունների նախկին ղեկավարներ, ընտրելու է 1 միլիոն դոլարի «Ավրորա» ամենամյա մրցանակի դափնեկիրներին: «Մենք չափազանց ոգեւորված ենք՝ ողջունելու դեսպան Փաուերին «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովում: Համաշխարհային ասպարեզում իր մեծ […]

Ափսոս

Գիշերվա փողոցում մենակ մնացած մարդը հենց այնպես միայնակ չդարձավ: Նրան լքեցին: Նախ ցերեկը լքեց, հետո` համբերությունը, հետո` սպասման իմաստը և ապա բոլոր նրանք, ովքեր գնացին վերադարձի խոստումով: Գիշերում մնացած մարդը պիտի չիմանար, որ ապահով լույսի հրապույրն ավելին է, քան մոլորված մարդու նվիրումը: Եվ մարդն այնտեղ էր, որովհետև նա մենակ էր շատերի մեջ, երբ շատերը մեկուսի […]

Տիգրան Մանսուրյանն առաջադրվել է «Գրեմի»-ի երկու անվանակարգերում

Հայ կոմպոզիտոր, երաժիշտ Տիգրան Մանսուրյանը միանգամից երկու անվանակարգում առաջադրվել է «Գրեմի» երաժշտական մրցանակին: Ինչպես տեղեկանում ենք մրցանակաբաշխության պաշտոնական կայքից, Մանսուրյանի հեղինակած «Ռեքվիեմ»-ը ներկայացված է «Լավագույն երգչախմբային ներկայացում» և «Լավագույն ժամանակակից դասական ստեղծագործություն» անվանակարգերում: Նշենք, որ «Գրեմի» 60-րդ մրցանակաբաշխությունը կկայանա հունվարի 28-ին Նյու Յորքում:

Առաջին համերգը պապերի քաղաքում. ջազմենը բարեգործական համերգ է կազմակերպել Գյումրիում

Առաջին անգամ դեկտեմբերի 1-ին Գյումրիում հանդես կգա հայտնի ջազմեն, երգահան, դաշնակահար «Գարի Քյոսայան» ջազ-քառյակի հիմնադիր Գարի Քյոսայանն իր ջազ քառյակով: Համերգը բարեգործական է և ողջ հասույթը տրամադրվելու է «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի «Տնային խնամք» և «Փոքրիկ Իշխան» ծրագրերին:  «Իմ համար ևս պատիվ է ելույթ ունենալ իմ պապերի քաղաքում, բացի այդ Գյումրին եղել է ու կա […]

Հայաստանում երգիչներն օպերային երգեցողությամբ շատ քիչ են վաստակում․ Հասմիկ Հարությունյան

«Օպերա-վիվա» վոկալ քառյակի երգչուհի,միջազգային եւ հանրապետական մրցույթների դափնեկիր  Հասմիկ Հարությունյանը երգել սկսել է դեռ 12 տարեկանից։ «Հաճախել եմ Էջմիածնի Կոմիտասի անվան երկրորդ երաժշտական դպրոցը։ Դեռ երաժշտական դպրոցում սովորելու տարիներին աստիճանաբար սկսեցի հասկանալ,թե ինչ է դասական երաժշտությունը, դասական երգեցողությունը,սկսեցի ուսումնասիրել օպերային արվեստը,ծանոթանալ օպերային երգիչների գործունեությանը եւ այսպիսով գնալով սիրահարվեցի դասական երաժտությանը։ Ծնողներս մշտապես աջակցել են ինձ, […]

Հայաստանի առաջին երաժշտական թանգարանը հիսուն տարեկան է

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ ս. թ. նոյեմբերի 28-ին, ժամը 19։00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի 50-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառում։ Այն կմեկնարկի ‹‹Հայաստանի առաջին երաժշտական թանգարանը›› գրքի գինեձոն-շնորհանդեսով։ Հաստատության գործունեությունը ներկայացնող գիրքը հեղինակել է տնօրեն Մարինե Օթարյանը, խմբագել` Արծվի Բախչինյանը։ Հոբելյանական միջոցառման համերգային մասում հանդես կգան Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և […]

Արսեն Կոստանյանի կարոտի երգը. հուզիչ ու ճակատագրական/տեսանյութ/

Երգիչ Արսեն Կոստանյանը ապրում է հայրենիքից հեռու, բայց ապրում է հանուն հայրենիքի: Երգիչը օրերս ծնունդ տվեց մի նոր տեսահոլովակի: Երգը կարոտի ծնունդ է ու հեղինակը` Արսեն Կոստանյանը սիրտ ու հոգի է դնում ձայնի ելևեջներում: Արսեն Կոստանյանը իր երգը նվիրում է բոլոր հայերին ու ցանկանում է, որ հայ մարդը երբեք պանդուխտ չդառնա: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում […]

Հայազգի երգչուհին «ցնցեց» միջազգային բեմը /տեսանյութ/

Հոկտեմբերի 30-ին Իպանիայում տեղի է ունեցել «Народы всего мира» միջազգային երաժշտական մրցույթը: Հայաստանը ներկայացրել է ՀՊՄՀ Գեղարվեստական կրթության ֆակուլտետի ուսանողուհի Մերի Բաբայանը, ով հանդես է եկել երկու ստեղծագործությամբ՝ էստրադային ժանրում: Երգչուհին բարձր մասնագիտական հնարավորություններով հիացրել է հանձնախմբի անդամներին և գրավել է առաջին հորիզոնականը: Նա երգեց հանուն սիրո և հանուն հայրենիքի: Երգչուհի Մերի Բաբայանը կարողացավ հուզել օտարազգի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված