29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Վազգենը գաղտնի է պահել. սպարապետի անձնական կյանքից. Ժողովուրդ

Հոկտեմբերի 27-ը Վազգեն Սարգսյանի հիշատակի օրն է։ Այս աոթիվ «ժողո­վուրդը» ներկայացնում է սպարապետ-արձակագրի կյանքից մի դրվագ, որը քչերին է հայտնի։

1998-99-ին ՀՀ պաշտպանության նախարարության լրատվության ու քարոզչության վարչության պետի տեղակալ, սպարապետի վաղեմի ընկեր, գրող Հովիկ Չարխչյանը մեզ պատմեց, որ հակառակ այն տեսակետի, թե Վազգեն Սարգսյանը պաշտպանության նախա­րար դառնալուց հետո այլեւս գրական գործունեությամբ չի զբաղվել, վերջինս, այնուամենայնիվ շարունակել է գրել. «Այդ տեսակետը հիմնավորվում էր այն փաստով որ նրա որեւէ ստեղծագործու– թյուն նախարար դառնալուց հետո չի հրապարակվել, բայց ես ակամայից առիթ եմ ունեցել համոզվելու, որ նա, ամեն դեպքում, ստեղծագործում էր»։

Ինչպես հայտնի է՝ նախարար եղած տարիներին Վազգեն Սարգսյանը պարբերաբար ելույթ Էր ունենում հեռուստատեսությամբ՝ դիմելով զինծառայողներին եւ նրանց ծնողներին. «Այդ ելույթները նախապատրաստվում Էին, այսինքն՝ Վազգենը գրում Էր ձեռագիր տեքստը, որից հետո այն մուտքագրվում Էր սուֆլյորի միջոցով եւ հենց նախարարությունում գտնվող ստուդիայում Էլ նկարահանումները կատարվում Էին։ Հերթական անգամ, երբ գնացի նրանից վերցնելու պատրաստի տեքստը, որպեսզի տեխնիկական աշխատանքները նախապես կատարվեին, զգացի, որ հապաղում Էր թղթերն ինձ հանձնել։ Բանն այն Էր, որ նա այդ գրառումները կատարել Էր իր անձ­նական ծոցատետրում։ Ասաց, որ չի կա­րող տրամադրել, քանի որ այնտեղ կային նաեւ անձնական գրառումներ։ Բայց հե­տո՝ հասկանալով որ տեքստը այլ տեղ գրառելը երկար ժամանակ կխլեր, իսկ թերթերն էլ պոկել չէր ուզում, ծոցատետրը տրամադրեց ինձ։ Արդեն աշխատանքի պահին նկատեցինք, որ այն լի էր գեղարվեստական պատումներով պատմվածքներով»,-հիշեց գրողը։

Փաստորեն, Վազգեն Սարգսյանը նա­խարար եղած տարիներին բազմիցս գրառումներ էր արել։ Հետո մեր զրուցակիցը նրա վարորդից եւ թիկնապահներից տեղեկացել էր, որ այդ գրառումները Վազգեն Սարգսյանը կատարում էր մե­քենայի, ուղղաթիռի, օդանավի մեջ, նաեւ աշխատասենյակում, այն օրերին, երբ մինչեւ ուշ գիշեր աշխատում էր։

«Փաստ է, որ գոյություն ունեն Վազգենի ձեռագրեր, անտիպ ստեղծագործություններ, որոնք առ այսօր հանրությանը հայտ­նի չեն։ Հուսամ, որ այդ ծոցատետրն ինչ- որ տեղ դեռ պահպանվում է, եւ այդ գործերը երբեւէ կդառնան հրապարակման նյութ»,-եզրափակեց Հովիկ Չարխչյանը։

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ