29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Բացառիկ ապրում Գյումրիի «Յոթ վերքում» . ներկաները ցնցվել են /տեսանյութ/

Գյումրու «Սուրբ Աստվածածին Յոթվերք» եկեղեցում տեղի ունեցավ համաշխարհային հռչակ ունեցող հայ օպերային երգչուհի, սոպրանո Հասմիկ Պապյանի բացառիկ համերգը՝ «Նվիրում» խորագրով։

Ծրագրում բացառապես Կոմիտաս էր: Համերգին միացել էր նաև Գերմանիայից ժամանած, բազմաթիվ մրցույթների դափնեկիր դաշնակահարուհի Լուսինե Խաչատրյանը, ով, արմատներով լինելով գյումրեցի, մեծ պատրաստակամությամբ  միացել էր նախաձեռնությանը:

Շիրակի հոգևոր առաջնորդ Միքայել Աջապահյանն էլ խնդրեց եկեղեցում պահպանել բոլոր «պատշաճություններն ու պարկեշտություններն»՝ անջատել բջջային հեռախոսները և ծափահարել ոչ թե եկեղեցում, այլ եկեղեցուց դուրս, երբ դուրս կգա երգչուհին։  Գյումրու «Յոթ Վերք» եկեղեցում ելույթ ունենալը երգչուհու ցանկությունն ու երազանքն է եղել. «Գյումրու հետ իմ կապն անբացատրելի է, այստեղ իմ մանկությունն է:

Մայրս գյումրեցի է երեխա ժամանակ ամառային արձակուրդներս անցկացրել եմ Գյումրիում, իսկ «Յոթ Վերք» եկեղեցին շատ մեծ խորհուրդ ունի, այդ պատճառով համերգը հարգանքի տուրք է մեծն Կոմիտասին, նվիրում՝ Գյումրուն և վերադարձ դեպի արմատները»,- նշեց Հասմիկ Պապյանը՝ հիշելով այն օրերն ու վայրերը, որոնք կապված են իր մանկության հետ:

«Մոր ծնողները ապրել են Սլաբոդկա թաղամասում, հիշում եմ ընդհանրապես ամեն ինչ՝ գյումրեցիների նիստն ու կացը, շնորհքը, հյուրասիրությունն ու մարդասիրությունը. արժեքներն են, որոնք մինչև հիմա ուղեկցում են ինձ։ «Իմ բոլոր հաջողությունները, իմ բոլոր ձեռքբերումները ես կապում եմ հայ լինելու, Հայաստանում ծնված լինելու հետ։ Ես իմ հարազատներին, իմ արմատներին եմ շնորհակալ, իմ ծնողներին, իմ հող ու ջրին եմ շնորհակալ։ Ուզում եմ ասել, որ այստեղից երբեք չեմ գնացել, անչափ շնորհակալ եմ այս առիթի համար»,-ասաց երգչուհին։ 

Համերգը աղոթք էր առ Աստված,- այսպես բնորոշեց եկեղեցում իր համերգը օպերային երգչուհին, ով իր աղոթքով խնդրում է Տիրոջից «Գյումրուն ու հայ ժողովրդին ողջամտություն ու լավ ժամանակներ: Ես ուզում եմ, որ իսկապես մի օր գա ու մեր ժողովուրդն ապրի արժանավայել: Սա աղոթք էր, որ լինի խաղաղություն ու զինվորները ողջ առողջ տուն վերադառնան, սահմաններն էլ լինեն անառիկ»,-նշեց Հասմիկ Պապյանը՝ վստահեցնելով, որ համերգը «Յոթ Վերք»-ի ներսում նախևառաջ նվեր է իր համար:

Նշենք, որ «Յոթ Վերք» եկեղեցու ողջ պատմության ընթացքում առաջին անգամ էր, երբ եկեղեցու գմբեթի տակ համերգային ծրագիր էր, ինչը Շիրակի թեմի առաջնորդը  բնորոշեց այսպես որպես համարձակ քայլ, սակայն կոմիտասյան մեղեդիների ներքո ունկնդիրը լուռ էր՝ եկեղեցուն վայել պահվածքով,  առանց ծափերի, իսկ վերջին «Հայաստան» կատարումը ստիպեց բոլորին ոտնկայս լսել այն:

IMG_20171028_182817 IMG_20171028_191334 IMG_20171028_191452

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ