20 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

«Հաց բերողի» հուշարձանը կառուցելով՝ պետք է փաստենք, որ արժանի ենք իրեն. Հասմիկ Պապյան

Մի շարք մշակութային գործիչներ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հանդես եկան «հաց բերող» Արթուր Սարգսյանի հուշարձանը տեղադրելու առաջարկով: «Ես շատ հպարտ եմ, որ Արթուր Սարգսյանը հայ է, հուշարձանը կառուցելով պետք է փաստենք, որ արժանի ենք իրեն»,-ասաց օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը: 

Քանդակագործ Գարեգին Դավթյանն էլ նկատեց. «Արթուրը հենց իր կերպարով կարող է հանդիսանալ մարդկային շատ դրական հատկանիշների սիմվոլ, հետևաբար հուշարձանը սիմվոլիզմով նախագծելը շատ ճիշտ ընտրություն է»: 

 Ճարտարապետ Անահիտ Թարխանյանի պնդմամբ՝ Արթուր Սարգսյանի հուշարձանը պետք է տեղադրվի Իտալիայի և Բեյրութի փողոցների անկյունում գտնվող մի փոքրիկ պուրակում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ