19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Կներկայացվի «Խաչատրյանը և ջազը» նախագիծը

Նոյեմբերի 7-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակներում բեմ կբարձրանա «Խաչատրյանը և ջազը՚ սիրված նախագիծը։ Այն ներկայացնում է Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների ջազային մշակումները։ Հայաստանի պետական երիտասարդական և Հայաստանի պետական ջազ նվագախմբերը կներկայացնեն

հատվածներ «Գայանե», «Սպարտակ» բալետներից, Խորհրդային Հայաստանի հիմնը, «Ձոն ցնծության» և այլ ստեղծագործություններ՝ ջազային գործիքավորմամբ։ Մշակումները կատարել են Վահագն Հայրապետյանը, Արմեն Հյուսնունցը, Մարտին Ուլիխանյանը և Անդրանիկ Բերբերյանը։

Մենակատարներ՝ Վահագն Հայրապետյան (դաշնամուր), Արմեն Հյուսնունց (սաքսոֆոն)։ Դիրիժորներ՝ Սերգեյ Սմբատյան, Արմեն Հյուսնունց։

Հիշեցնենք, որ այս օրերին Երևանում ընթացող Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահի հովանու ներքո։ Փառատոնի կազմակերպիչն է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, որն այն կյանքի է կոչում ՀՀ մշակույթի նախարարության, «Խաչատրյան» և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամների աջակցությամբ։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ