12 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Դոնեցկի մոտակայքում սպանվել է 13 զինծառայող/վիդեո/

Ուկրաինայում շարունակվում են բախումները ուժայինների և զինյալների միջև: Դոնեցկից 60 կմ հեռավորության վրա գտնվող Վոլնովախայում այսօր սպանվել է 13 զինծառայող: Այս մասին հաղորդել է Ռադայի ղեկավար, Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը: Չճանաչված Դոնեցկյան հանրապետության ներկայացուցիչը հաղորդել է 20 զոհի և 42 վիրավորների մասին: Առողջապահության նախարարությունը հայտնել է 16 զոհի և 32 վիրավորների մասին: ԱՆ-ն չի […]

Բաշար Ասադի քարոզարշավի ժամանակ սպանվել է 20 մարդ

Սիրիայի հարավային Դերա քաղաքի մերձակայքում սպանվել է ավելի քան 20 մարդ: Դեպքը տեղի է ունեցել երեկոյան ժամերին Բաշար Ասադի նախընտրական քարոզարշավի ցույցի ժամանակ: Զոհերի թվում են 11 խաղաղ բնակիչներ, որոնց թվում 1 երեխա: Տեղանքը ենթարկվել է ականանետման զինյալների կողմից: Ռմբակոծության է ենթարկվել նաև Մազրա շրջանը: Կա 1 զոհ, 4 վիրավոր: Նախագահական ընտրությունները կկայանան հունիսի 3-ին:

Պուտինի նկատմամբ մահափորձ ծրագրած անձն ազատ կարձակվի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ մահափորձ իրականացնելու մեջ մեղադրվող Ադամ Օսմաևը կարող է ազատ արձակվել: Այս մասին հաղորդում է Известия-ն: Նրա փաստաբանը պահանջել է անցկացնել մի քանի փորձաքննություն, որոնց արդյունքում իր պաշտպանյալը պետք է արդարացվի: Նշենք, որ Ուկրաինայի Ազգային անվտանգությունը հաղորդել էր, որ Օդեսայում ձերբակալված Օսմաևը 2012 թ.-ին նախապատրաստել էր մահափորձ Վլադիմիր Պուտինի նկատմամբ: Դա պետք […]

Ուկրաինական բանակը սպանել է 3 հոգուց բաղկացած ընտանիք

Ուկրաինայի Դոնեցկի շրջանում բանակի կողմից արձակված կրակոցների հետևանքով սպանվել է 3 մարդ: Այս մասին հայտնում է Интерфакс-ը: ”Ուժայինները կրակել են տան ուղղությամբ, որում գտնվում էր 3 հոգուց բաղկացած ընտանիք, այդ թվում 17 տարեկան տղա: Բոլորը զոհվել են”,-նշվում է ազգային աշխարհազորայինների տարածած հաղորդագրությունում: Հաղոդրվում է, որ կրակոցները Սլավյանսկում չեն դադարում: Հավելենք, որ երեկ Վոլնովախա քաղաքում զինյալների հետ բախումների […]

Պաշտպանության նախարարը ծնկաչոք և կիսամերկ վիճակում ներողություն է խնդրում Ուկրաինայից/վիդեո/

Ուկրաինական Դոնբասում հռչակված ինքնիշխան հանրապետության պաշտպանության նախարար Իգոր Խակիմզյանովը հարցաքննության ժամանակ ներողություն է խնդրել ողջ Ուկրաինայից: ”Ներողություն եմ խնդրում ուկրաինական ժողովրդից երկրի տարածքային ամբողջականությունը խախտելու փորձի համար: Պատրաստ եմ պատասխանատվություն կրել կատարած հանցագործության համար”,-նշում է գործիչը տարածված տեսանյութում: Հիշեցնենք, որ Ուկրաինայի արևելքում շարունակվում են բախումները ուժայինների և անջատողականների միջև:

Թաիլանդում իրականացվել է ռազմական հեղաշրջում

Թաիլանդի բանակի ղեկավարությունը պետական հեռուստատեսության եթերում հայտարարել է ռազմական հեղաշրջման մասին, հաղորդում է Agence France-Presse-ն։ Գեներալ Պրայուտ Չան Օչան հայտարարել է, որ բանակն իր վերահսկողության տակ է վերցրել կառավարությունը և մտադիր է ինքնուրույն վերականգնել խաղաղությունն ու բարեփոխումները իրականացնել Թաիլանդում։   Այս շաբաթ Թաիլանդի բանակը հայտարարել էր ռազմական դրություն մտցնելու մասին, որպեսզի հնարավոր լինի երկրում պահպանել […]

Ուկրաինան դիմել է ՄԱԿ` մեղադրանքներ հնչեցնելով Ռուսաստանի հասցեին

Ուկրաինայի իշխանությունները դիմել են ՄԱԿ` խնդրելով որքան հնարավոր է արագ հրավիրել ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստ երկրում տիրող իրավիճակի համար: ”Մենք դիմում ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մեր գործընկերներին նիստ հրավիրելու հարցով: Մենք կներկայացնենք ապացույցներ այն մասին, որ ռուսական կողմը իրականացնում է գործողություններ, որով ավելի է թեժացնում Ուկրաինայի ներսում ընթացող հակամարտությունը… և փորձում է խանգարել նախագահական ընտրությունների […]

Մանկական պոռնոգրաֆիայի գործով ձերբակալվել են ոստիկանության սպան եւ հոգեւորականը

ԱՄՆ-ում մանկական պոռնոգրաֆիկ նյութեր տարածելու մեղադրանքով ձերբակալվել է 70 մարդ: Ամերիկյան իշխանությունները հայտնում են, որ ձերբակալվածների թվում են նաև հոգեւորական, ոստիկանության սպա և ինքնաթիռի օդաչու: BBC-ն հաղորդում է, որ հետաքննությունը տևել է 5 շաբաթ: Առգրավվել է ավելի քան 600 համակարգիչ և հեռախոս:

Ուկրաինական ՛՛բեսպրեդել՛՛. զանգվածային սպանություններ/վիդեո/

Ուկրաինայի արևելքում շարունակվում են բախումները զորքերի և ռուսամետ ակտիվիստների միջև: Ուկրաինական ԶԼՄ-ների տեղեկացմամբ՝ Վոլնովախում բախումների ժամանակ զոհվել է 8 զինվոր և վիրավորվել 18-ը: Նշենք, որ Վոլնովախը բավականին հեռու է գտնվում բախումների կիզակետից` Սլավյանկսից և Լուգանսկից: Երկրի ՆԳՆ-ն հայտնում է, որ արդեն 4 ժամ է, ինչ շարունակվում են բախումները Լուգանսկի Նովոդրուժկա գյուղում: Կան վիրավորներ: 

Խոշոր ահաբեկչություն Չինաստանում. կան զոհեր և վիրավորներ

Չինաստանի Ուրումչի քաղաքում պայթյուններ են տեղի ունեցել: Տեղի լրատվամիջոցները հայտնում են, որ ավտոմեքենաների մեջ գտնվող անհայտ անձինք պայթուցիկ նյութեր են նետել հավաքված մարդկանց վրա: Զոհվել է նվազագույնը 31 մարդ, վիրավորվել` 94-ը: Բացի այդ, պայթել է նաև ավտոմեքենաներից մեկը: Ներկա պահին տեղանքում են ոստիկանները: Վիրավորներին տեղափոխում են հիվանդանոց: Նշենք, որ ապրիլի 30-ին Ուրումչիի երկաթգծի կայարանում պայթյուն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի